Հայտարարություններ

Հայտահրավեր

06.06.2018

 Հայաստանի Հանրապետություն

<<Կրթության բարելավում>> ծրագիր 
Ֆինանսավորման աղբյուր` ՎԶՄԲ Վարկ No. 5387-AM 
ՄԶԸ Փոխառություն No. 8342-AM 
Ծրագրի համարը՝ P130182

Առաջադրանքի անվանումը. «Կրթական տեխնոլոգիաների ազգային 
կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված նոր տվյալների մշակման կենտրոնի (Data centre) նախագծման և սերվերների տեղադրման աշխատանքներ

Հղում՝ ԳՊ-ի տող 1.3.2 «Խորհրդատվության էջ»
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է ֆինանսավորում <<Կրթության բարելավում>> ծրագրի իրականացման համար և դրամական միջոցների մի մասը նախատեսել է օգտագործել խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով: 
Խորհրդատվական ծառայությունների (Ծառայություններ) շրջանակը ներառում է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված նոր տվյալների մշակման կենտրոնի (Data centre) նախագծման և սերվերների տեղադրման աշխատանքներ: 
Ընտրված կազմակերպությունը պետք է իրականացնի հետևյալ գործողությունները. 
Փուլ 1 (Տևողությունը 3 ամիս)
•
Ուսումնասիրել գործող կենտրոնական կապի հանգույցը և վերանայել առկա տեղեկատվական համակարգերը` ԿՏԱԿԻ նոր գործառույթների իրականացման նպատակով կարիքների գնահատման համար 
•
Ուսումնասիրել ԿՏԱԿ-ի նոր գրասենյակում սերվերային սենյակի և աշխատանքային տարածքների ընտրության արդյունավետությունը, ինչպես նաև օպտիկական մալուխների անցկացման հնարավորությունը: 
•
Մշակել նոր տվյալների մշակման կենտրոնի (Data center) նախագիծ` ԿՏԱԿ-ի գործող և նոր գործառույթներին համապատասխան: 
•
Մշակել մանրամասն տեխնիկական առաջադրանք անհրաժեշտ սարքավորումների գնման նպատակով: 
•
Ըստ անհրաժեշտության աջակցել սարքավորումների գնման գործընթացի իրականացմանը: 
Փուլ 2(Տևողությունը 1 ամիս)
•
Ըստ անհրաժեշտության աջակցել սարքավորումների գնման նպատակով ընտրված մատակարարի հետ կնքված պայմանագրի իրականացմանը: 
•
Նոր տվյալների մշակման կենտրոնում ձեռքբերված սարքավորումների տեղադրում և գործարկում: 
•
Համակարգի թեստավորում: 
<<
Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ ՊՀ-ն հրավիրում է իրավասու կազմակերպություններին (այսուհետ` Խորհրդատուներ)` ներկայացնելու իրենց հետաքրքրությունը տվյալ առաջադրանքը կատարելու համար: Հետաքրքրված Խորհրդատուները պետք է տրամադրեն այնպիսի տեղեկատվություն, որը ցույց կտա ծառայությունները կատարելու համար համապատասխան որակավորման և փորձի առկայությունը: 
Կարճ ցանկում ընդգրկվելու չափանիշներն են. 
-
Կազմակերպության ընդհանուր փորձը– առավելագույնը 30 միավոր
Տվյալների մշակման համակարգերի տեխնիկական պահանջների մշակման նվազագույնը 1 տարվա փորձ: 
-
Կազմակերպության հատուկ փորձը - առավելագույնը 40 միավոր 
Տվյալների մշակման կենտրոնների նախագծման, տեղակայման, գործարկման և կառավարման նվազագույնը 1 տարվա փորձ: 
-
Աշխատակազմի որակավորում և հմտություններ - առավելագույնը 30 միավոր
Աշխատակազմում պետք է լինի.
-
նվազագույնը 1 մասնագետ, որն ունի Cisco Certified Network Associate (CCNA) որակավորում (

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...