Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանում «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի մասին

14.02.2018

Հյուսիսային համալսարանը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի հետ կնքված դրամաշնորհային պայամանագրի համաձայն իրականացնում է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» կրթական ծրագիր: Ծրագրի նպատակը մարզերում (մասնավորապես ծրագրով նախատեսված Լոռու մարզում) հեռակա կրթաբլոկի դասընթացների դասավանդումն է հեռավար կրթության մեթոդաբանությամբ, որի իրականացման շրջանակներում նախատեսվում է հեռավար դասընթացների մշակում, ներդրում և կազմակերպում MOODLE հարթակում: Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով Հյուսիսային համալսարանը նախատեսում է ներգրավել անհատ խորհրդատուի, որի պարտականությունները ներառելու են հետևյալ աշխատանքները.

էլեկտրոնային դասընթացի կազմում՝ Հյուսիսային համալսարանի կողմից տրամադրվող հեռավար ուսուցման առարկայի կոնկրետ ծրագրի պահանջներով,
դասընթացի նպատակների ու խնդիրների «Տեսաուղերձի» պատրաստում (առնվազն 4 րոպե),
էլեկտրոնային տեքստի ծավալային ներկայացում` առնվազն 150 էջով, որն իր մեջ պետք է ներառի՝ դասընթացի հիմնավորում (անոտացիա), պահանջներ ուսանողների գիտելիքների և ունակությունների նախնական մակարդակի նկատմամբ, դասընթացի ուսուսմնառության արդյունքները, ուսումնական գործունեության տեսակները, դասընթացի և ուսումնառության հիմնական մեթոդները, դասընթացի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները, վերջնական գնահատումը՝ 100 բալանոց սանդղակով, հարցման ձևը, դասընթացի բովանդակությունը, գրականության ցանկը, քննական հարցաշարը (A4 ֆորմատով, 1,5 շարվածքի ինտերվալով, 12 տառաչափով, Unicode),
յուրաքանչյուր թեմայի գծով պարտադիր և լրացուցիչ գրականության ներկայացում` էլեկտրոնային հղումներով (links),
յուրաքանչյուր թեմային առնվազն մեկ ստուգողական թեսթի ամրագրում՝ պայմանավորված դասընթացի առանձնահատկություններով,
միջանկյալ և (ամփոփիչ) քննությունների էլեկտրոնային ձևաչափով նյութերի կազմում (միջանկյալ և ամփոփիչ քննությունների հարցաշարերի ներկայացում),
Օn Line դասախոսություններին և ինտերակատիվ քննարկումներին մասնակցության ձևաչափի ներկայացում,
էլեկտրոնային ձևաչափով առնվազն 5 էլեկտրոնային վարժանքների ներ­կայացում, որոնք իրենց պատասխաններով տրամադրվելու են ուսանողին` ինքնաստուգման համար. ուսանողի կողմից գիտելիքների ինքնագնահատման ակադեմիական նյութերի կազմում,
ուսումնառության վերջարդյունքների ձևավորման, չափման և գնահատման համակարգի ներկայացում,
ուսանողների ընթացիկ ակտիվության և ակադեմիական վարքագծի վերա­հսկողության արդյունքների գնահատման համակարգի ներկայացում,
էլեկտրոնային դասընթացի կարգաբերում՝ MOODLE հարթակի պահանջներով,
ստեղծված դասընթացների՝ ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարանների փորձարկում և թերությունների շտկում:
Յուրաքանչյուր դասընթացի համար անհատ խորհրդատուին ներկայացվող որակավորման նվազագույն պահանջներն են՝

Բանկային գործ և դրամաշրջանառություն
Ընդհանուր հոգեբանություն Ընդհանուր հոգեբանություն
Հաշվապահական հաշվառում և աուդիտ
Հարկեր և հարկային քաղաքականություն
Ձեռներեցության հիմունքներ
Մանկավարժություն
Մարքեթինգի հիմունքներ
Մենեջմենթի հիմունքներ
Նորարարության կառավարում
Տնտեսագիտության տեսություն-1
Տնտեսական աշխարհագրություն
Տնտեսական գործունեության վերլուծություն
Տնտեսական իրավունք
Քաղաքացիական պաշտպանություն
Ֆինանսներ և վարկ
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ պետք է ներկայացնեն՝

գրավոր դիմում (դիմումի ձևը կցվում է)
ինքնակենսագրական տվյալներ (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
առկայության դեպքում աշխատանքների իրականացման համար աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները (վերապատրաստումների, դասընթացների մասնակցության վկայականներ, հավաստագրեր և այլն):
Աշխատանքների իրականացման ժամանակահատվածը սահմանվում է մեկնարկից հետո 6 ամիս:

Հետաքրքրված անձինք նշված փաստաթղթերը կարող են ներկայացնել «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ (ՀՀ, ք.Երևան, Ալ. Մանուկյան 15ա, հեռ. 093501411) կամ ներկայացնել hyusisayin@gmail.com էլ. հասցեով, մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը, ժամը 14:00: 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...