Հայտարարություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարության <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ծրագրերի իրականացման գրասենյակ /ԿԾԿ ԾԻԳ/ պետական հիմնարկի ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն

23.10.2017

Պաշտոնի անվանում`

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ /ԿԾԿ ԾԻԳ/ պետական հիմնարկի ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ:

Պաշտոնավարման ժամկետ Երկարաժամկետ

Հիմնական աշխատանքային պարտականությունների նկարագրություն`
1. Աշխատել Ծրագրի բաղադրիչների ղեկավարների և ֆինանսական ու գնումների աշխատակազմի հետ` աշխատանքային տարեկան պլանների, ժամանակացույցերի, գնումների պլանների, ծախսերի և բյուջեների նախագծման գործում;
2. Կազմակերպել Ծրագրի բոլոր ենթաբաղադրիչների մոնիթորինգն ու գնահատումը;
3. Կազմակերպել հանրային լուսաբանման և տեղեկատվության տարածման գործընթացը Ծրագրի իրականացման ժամանակահատվածում` զանգվածային լրատվական միջոցների, հրապարակումների, սեմինարների և հասարակական քննարկումների միջոցով, որը կառաջացնի հետաքրքրություն, այդ թվում համընդհանուր Ծրագրի փոխըմբռնում դրա նպատակների և իրականացման մեթոդների առումով;
4. Ապահովել և պահմանել տեղեկատվության երկկողմանի հոսք հրապարակային քննարկումների արդյունքում բարձրացված հարցերի շուրջ, որոնք կապված են Ծրագրի բաղադրիչների հետ;
5. Ապահովել Ծրագրի արդյունքների ցուցանիշները;
6. Ապահովել աշխատանքի սերտ համակարգումը տարբեր ծրագրերի ենթաբաղադրիչների միջև և աջակցել Ծրագրի գործունեության պլանավորմանը;
7. Ծրագրի շրջանակներում սերտորեն համագործակցել ՀՀ ԿԳՆ-ի և մարզային կրթության վարչությունների և այլ համապատասխան կազմակերպությունների հետ (ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների);
8. Համակարգել Գործատուի աշխատակազմի որակյալ և արդյունավետ ամենօրյան գործունեությունը;
9. Վերլուծել Ծրագրի իրականացման գործընթացը, բացահայտել և զեկուցել Գործատուին ծագող հարցերի ու խնդիրների վերաբերյալ և առաջարկել դրանց լուծման ուղղիները;
10. Ապահովել Ծրագրի և աշխատակազմի բոլոր փաստաթղթերի ապահով պահպանությունը, ինչպես նաև անհրաժեշտ գաղտնիությունը;
11. Աշխատել Ծրագրի բաղադրիչների ղեկավարներիր և այլ աշխատակիցների հետ` ապահովելու նախատեսված գործողությունների ժամանակին և պատշաճ կատարումը ըստ Ծրագրի Ղեկավար ձեռնարկի;
12. Զեկուցել Գործատուին Ծրագրի առաջնթացի և առաջացած խնդիրների մասին;
13. Տրամադրել բաղադրիչների ղեկավարներին քաղաքականությանը վերաբերվող տեղեկատվությունն ու համապատասխան որոշումներ;
14. Աջակցել Ծրագրի բաղադրիչների ղեկավարներին ամենօրյա աշխատանքների կազմակերպման հարցում, նվազեցնելով բաղադրիչների իրականացման ռիսկերը և դրանց ազդեցությունը;
15. Ուսումնասիրել և քննարկել բաղադրիչների ընթացիկ հաշվետվությունները տնօրենի և բաղադրիչների ղեկավարների հետ;
16. Համագործակցել գնումների աշխատակազմի հետ Ծրագրի գնումների պլանի կազմման և վերանայման գործում` ապահովելով դրա համապատասխանությունը գործողությունների տարեկան պլաններին և ժամանակացույցներին;
17. Մասնակցել մրցույթային փաստաթղթերի մշակման, մրցույթների կազմակերպման ու գնահատման, այդ թվում Ծրագրի ընթացքում բոլոր բաղադրիչների պայմանագրերի պատրաստման, ստորագրման և ժամանակին կատարման գործընթացներին;
18. Համակարգել Ծրագրի տարբեր բաղադրիչներում իրականացվող դրամաշնորհային միկրոծրագրերը, ապահովել միասնական մոտեցում մոնիտորինգի և հաշվետվությունների պահանջների նկատմամբ;
19. Կազմակերպել դրամաշնորհային ծրագրի խթանման, իրականացմանն ու մշտադիտարկմանն ուղված գործողություններ;
20. Մասնակցել դրամաշնորհային պայմանագրերի արդյունքների ուսումնասիրմանը;
21. Քննարկել դրամաշնորհների իրականացման առաջընթացը և դրանց վերահսկողությանն ու մոնիտորինգի բարելավման ուղիները տնօրենի և համապատասխան բաղադրիչների ղեկավարների և աշխատակիցների հետ;
22. Զեկուցել ծրագրի արդյունքների ցուցանիշների կարգավիճակի, Արդյունքների շրջանակի միջանկյալ արդյունքների մասին,ինչպես նաև Ծրագրի մոնիթորինգի և զեկույցը պետք է ներառվի Ծրագրի եռամսյակային առաջընթացի հաշվետվությունում.
23. Մասնակցել ՀՀ ԿԳՆ-ի և կառավարության այլ կառույցների կողմից կազմակերպված Ծրագրին առնչվող հանդիպումներին;
24. Աշխատել ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակազմի հետ որպես միասնական թիմ;
25. Համակարգել և հետևել բողոքների լուծման մեխանիզմներին, Ծրագրի հետ կապված սոցիալական խնդիրներին և զեկուցել տնօրենին;
26. Ապահովել տնօրենի հանձնարարականների ժամանակին և որակով կատարումը;
27. Տնօրենի բացակայության ժամանակ գործել որպես տնօրենի պաշտոնակատար;
Իր իրավասությունների շրջանակներում իրականացնել Ծրագրից բխող այլ համապատասխան գործողություններ
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1. Բարձրագույն կրթություն բնագիտական և հասարակական գիտությունների, գործարար կառավարման կամ համարժեք ոլորտներում,
2. առնվազն 3 տարվա կառավարման, կամ 5 տարվա համապատասխան կամ միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձ,
3. Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտի իրավական ակտերի լավ իմացություն,
4. Համաշխարհային բանկի վարկային համաձայնագրի և ընթացակարգերի լավ իմացություն,
5. հայերենի և անգլերենի` գերազանց, ռուսերենի բավարար իմացություն,
6. համակարգչային հմտություններ, մասնավորապես` MS Office, Ինտերնետով աշխատելու և տվյալների բազայի կառավարման կարողություն,
7. մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու և մանրամասներին ուշադրություն դարձնելու ունակություն,
8. թիմային աշխատանքի հմտություններ,
9. միջազգային կազմակերպություններում/ծրագրերում ունեցած աշխատանքային փորձը առավելություն է։

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում` կցվում է,
2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատաս¬խան տեղեկանք.
5) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.
6) անձնագրի պատճենը.
7) 2 բնութագիր (երաշխավորագիր).
8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:
Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման պահանջներին համա¬պա¬տասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները:

Մրցույթը կանցկացվի 2017 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկում:
Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի շենքում` ք. Երևան, Ս. Վրացյան 73, 2-րդ հարկ, ընդունարան` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 11.00-ից մինչև 13.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2017 թվականի նոյեմբերի 15-ը:
Դիմումի ձևը տեղադրված է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կայքում /www.cfep.am/:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկ` 57 56 90 (29) հեռախոսահամարով:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...