Հայտարարություններ

Պարզաբանում 1։Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ ՊՀ, «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում», «Աշտարակի N 5 ավագ դպրոցի վերակառուցման աշխատանքներ», Հրավեր No AF EIP NCB-1.2.1.4

29.06.2023

Երկիր` Հայաստանի Հանրապետություն
Ծրագրի անվանումը` `«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում»
Պայմանագրի անվանումը` «Աշտարակի N 5 ավագ դպրոցի վերակառուցման աշխատանքներ»
Ծրագիր No.: P130182
ՀՆՀ No.` AF EIP NCB-1.2.1.4
Պարզաբանման հարցում թիվ 1, ստացված 2023թ-ի հունիսի 29-ին
Պարզաբանման հարցում
1. Խնդրում եմ տալ պարզաբանում 550մլն ազատ դրամական միջոցների վերաբերյալ

Պատասխան
Համաձայն մրցութային փաստաթղթի պահանջների, մասնակիցը ներկայացնում է Ձև FIN – 3.3, որտեղ մասնակիցը ներկայացնում է տեղեկատվություն ֆինանսավորման առաջարկվող աղբյուրների մասին, ինչպես օրինակ՝ իրացվելի ակտիվներ, չգրավադրված գույք, վարկային գիծ, այլ ֆինանսական միջոցներ՝ ազատ այլ ընթացիկ պարտավորություններից, որոնք մատչելի կլինեն խնդրո առարկա հանդիսացող պայմանագրի կամ պայմանագրերի դրամային հոսքի պահանջները բավարարելու համար, ինչպես նշված է Բաժին III-ում (Գնահատման և որակավորման չափանիշներ):
Հրավերով սահմանված պահանջին բավարարելու համար, հայտատուն պետք է ցույց տա, որ ունի հասանելի կամ առկա իրացվելի ակտիվներ չգրավադրված անշարժ գույք, վարկային գծեր և այլ ֆինանսական միջոցներ (բացի որևէ պայմանագրային կանխավճարից), որոնք բավարար են շինարարության ժամանակ դրամական միջոցների հոսքի կարիքները բավարարելու համար առնվազն 550 մլն ՀՀ դրամի չափով։

Նորություններ

22.07.2026 Մայրաքաղաքի դպրոցներում այսօր բնագիտական առարկաները աշակերտները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում Մայրաքաղաքի դպրոցներում այսօր բնագիտական առարկաները աշակերտները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Ըստ պետական բյուջեի մասին օրենքի հավելվածի՝ «Կրթության որակի ապահովում» ծրագրի «ՀՀ պետական դպրոցների ԲՏՃՄ լաբորատորիաներով ապահովում» միջոցառումների շրջանակներում: ԲՏՃՄ լաբորատորիաները դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական... 15.07.2026 ՀՀ Արարատի մարզում ընթանում է ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման արդյունավետությունը բարձացնելու նպատակով ուսուցիչների վերապատրաստումը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները շարունակում են համալրվել ԲՏՃՄ և ՏՀՏ ինժեներական ժամանակակից լաբորատորիաներով.ինչպես նաև ընթանում է ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման արդյունավետությունը բարձացնելու նպատակով ուսուցիչների վերապատրաստումը:Նշենք, որ հունիս հուլիս ամիսներին վերապատրաստումներ են իրականացվել ՀՀ Արարատի մարզի Արտաշատի թիվ 2 ավագ դպրոցում, Բաղրամյանի միջնակարգ դպրոցում, Մասիսի ավագ դպրոցում և Ավշարի միջնակարգ դպրոցում: Նշենք , որ ծրագրի... 10.07.2026 «Կրթության որակի ապահովում» ծրագրի շրջանակում վերապատրաստվում են «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ուսուցիչներ Կրթության որակի բարձրացման կարևորագույն միջոցներից մեկը ուսուցիչների մասնագիտական զարգացումն է, որը խթանում է ուսուցման գործընթացի արդյունավետությունը։ Ըստ պետական բյուջեի մասին օրենքի հավելվածի՝ ըստ ծրագրերի և միջոցառումների «Կրթության որակի ապահովում» ծրագիրը ներառում է ուսուցիչների վերապատրաստմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ապահովել հանրակրթական հաստատություններում աշխատող մանկավարժների մասնագիտական աճը։ Վերապատրաստման ծրագրերից մեկը ուղղված է «ՀՀ...