Հայտարարություններ

Հայտահրավեր Հայաստանի Հանրապետություն <<Կրթության բարելավում>> ծրագիր

22.12.2017

Ֆինանսավորման աղբյուր` ՎԶՄԲ Վարկ No. 5387-AM
ՄԶԸ Փոխառություն No. 8342-AM
ՄՄԳ CIF10/16-ICB.FLE 2

1. Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ) ստացել է վարկ, և նախատեսվում է, որ այդ վարկային գումարի մի մասն օգտագործվելու է ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Երևանի «Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի համար լաբորատոր սարքավորումների մատակարարման պայմանագրից բխող վճարումները կատարելու համար:
2. Երևանի «Գլաձոր» համալսարանը հրավիրում է իրավասու հայտողներին փակ ծրարով հայտեր ներկայացնել Երևանի «Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի համար լաբորատոր սարքավորումներ մատակարարելու համար ¥Ցանկը տե°ս ստորև¤:
Ապրանքների մանրամասն նկարագրությունն ու տեխնիկական պահանջները տրված են Մրցութային փաթեթի Բաժին VII-ում:
Ապրանքների համառոտ նկարագիր՝ քանակ, առաքման վայր.
Նշում: Բոլոր ապրանքները պետք է լինեն նոր եւ չօգտագործված: Մատակարարը պետք է ներկայացնի մատակարարվող ապրանքների համար ¥ցանկում թիվ 1; 2; 3; 4; 5; 7¤ առնվազն մեկ տարվա երաշխիք: Անհրաժեշտ է ներկայացնել սարքավորումների կիրարկման ուղեցույցներ և տեխնիկական փաստաթղթեր, ինչպես նաև արտադրողի կողմից տրամադրած փաստաթղթեր, որոնք կհաստատեն առաջարկվող ապրանքների տեխնիկական և ֆունկցիոնալ հատկորոշիչների համապատասխանությունը պահանջվածին: Յուրաքանչյուր ապրանքի համար պետք է նշված լինի մոդելը, արտադրող երկիրը/կազմակերպությունը:


N Ապրանքների համառոտ նկարագիր Քանակ Առաքման վայր
1. Համեմատական մանրադիտակ՝ ծրագրային ապահովմամբ 1 հատ

 


Երևանի §Գլաձոր¦ համալսարան,
ՀՀ, ք. Երևան, 0015, Գրիգոր Լուսավորիչ 7/1
2. Մատնադրոշմային փորձաքննության համար նախատեսված սարքավորում՝ ծրագրային ապահովմամբ 1 հատ
3. Ստերեոմանրադիտակ՝ ձեռագրաբանական քննության համար՝ ծրագրային ապահովմամբ 1 հատ
4. Համակարգչատեխնիկական փորձաքննության անցկացման համար նախատեսված սարքավորում՝ ծրագրային ապահովմամբ 1 հատ
5. Փաստաթղթերի փորձաքննության համար անհրաժեշտ սարքավորում՝ ծրագրային ապահովմամբ 1 հատ
6. Քննչական ճամպրուկ 2 լր.
7. Մանրադիտակ սեղանի՝ ծրագրային ապահովմամբ 5հատ
8. Խոշորացույց 4X 1 հատ
9. Չթափանցող լուսարձակ սեղանի 1 հատ
10. Բժշկական կշեռք 1 հատ
11. Ինֆրակարմիր լուսարձակ 1 հատ
12. Լուսարձակ ուլտրամանուշակագույն 1 հատ
13. Էլեկտրոցուպ 1 հատ
14. Անկյունաչափ 1 հատ

Հիմնական որակական չափանիշներն են `
I. Ֆինանսական հնարավորությունները.
Հայտողը պետք է ներկայացնի փաստաթղթային ապացույցներ, որոնք պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
Հայտողը պետք է ցույց տա ֆինանսական վիճակի կայունությունը և անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ՝ առաջարկվող պայմանագրի պահանջները բավարարելու համար: Մասնավորապես, պետք է ներկայացվի՝
i. ֆինանսական վերջին երեք տարիների համար (2014, 2015, 2016) հաշվապահական հաշվեկշիռները, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն և դրամական միջոցների հոսքերի հաշվետվություններ,
ii. ֆինանսական վերջին երեք տարիների (2014, 2015, 2016) ֆինանսական կառավարման ներքին վերահսկողության համակարգի գնահատման ¥աուդիտի¤ հաշվետվությունները, ապահովելով, որ միջին տարեկան շրջանառությունը վերջին երեք տարիների ընթացքում լինի առնվազն հավասար մրցույթի ընդհանուր արժեքին:
II. Փորձառություն և տեխնիկական կարողություններ.
Հայտողը պետք է ներկայացնի փաստաթղթային ապացույց՝ ցույց տալով, որ դրանք համապատասխանում են հետևյալ պահանջներին՝
i. հայտողը պետք է լինի իրավաբանական անձ,
ii. հայտողն առնվազն 3 տարի ժամկետով պետք է ներգրավված լինի լաբորատոր սարքավորումների մատակարարման ոլորտում (սկսած 2014թ-ից),
iii. հայտողը վերջին 3 տարիների ընթացքում (սկսած 2014թ.) պետք է հաջողությամբ իրականացրած լինի լաբորատոր սարքավորումների մատակարարման առնվազն 1 պայմանագիր սույն մրցույթի ընդհանուր արժեքի չափով:

III. Փաստաթղթային ապացույց.
i. Հայտողը պետք է ներկայացնի փաստաթղթային ապացույց, որը կհավաստի, որ առաջարկվող սարքավորումների տեխնիկական հատկորոշիչները համապատասխանում են պահանջվածին:
3. Մրցույթն անցկացվելու է համաձայն Համաշխարհային բանկի «Գնումներ` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություններով և Միջազգային Զարգացման Ընկերակցության վարկերով» (հունվար 2011) ուղեցույցի՝ Միջազգային Մրցակցային Գնումների ընթացակարգի համաձայն, մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու հայտողները։
4. Իրավասու շահագրգիռ հայտողները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ Երևանի «Գլաձոր» համալսարանում և ձեռք բերել մրցութային փաթեթը յուրաքանչյուր օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10։00-ից - 13։00-ը, 14:00-16:30-ը ստորև բերված հասցեով։
5. Շահագրգիռ հայտողները կարող են գնել մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը անգլերեն լեզվով Երևանի «Գլաձոր» համալսարանում գրավոր դիմումի համաձայն` կատարելով անհատույց վճարում 40 000 ¥քառասուն հազար¤ ՀՀ դրամի չափով։ Վճարման ձևը բոլոր հայտողների համար բանկային փոխանցումն է` հետևյալ բանկային հաշվին.
• Բանկային տվյալներ.
• Ստացող - Երևանի «Գլաձոր» համալսարան ՈՒԱԿ
• Ստացող բանկ – Արդշինբանկ 2470100596130000
SWIFT/BIC Code: ASHBAM22
Մրցույթի փաստաթղթերի ամբողջական փաթեթը կուղարկվի արտասահմանյան հայտողներին էլեկտրոնային փոստով:
6. Հայտերը պետք է ներկայացվեն ստորև բերված հասցեով, մինչև 2018թ. փետրվարի 5-ը, ժամը 15։00-ն (տեղական ժամանակով)։ Հայտերի էլեկտրոնային ներկայացումը չի թույլատրվում։ Ուշացված հայտերը կմերժվեն։ Հայտերը կբացվեն հայտողների ներկայացուցիչների ներկայությամբ` ստորև բերված հասցեով, մինչև 2018թ. փետրվարի 5-ը, ժամը 15։00-ին (տեղական ժամանակով)։
7. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն հայտի մրցութային երաշխիքով, որը կազմում է 2700 ¥երկու հազար յոթ հարյուր¤ ԱՄՆ դոլար:
Հայտի երաշխիքը պետք է լինի վավեր մինչև 2018թ. հունիսի 3-ը ¥հայտի ընդունման վերջնաժամկետից հետո 90 օր, գումարած 28 օր¤:
8. Մրցույթի հայտահրավերի անգլերեն և հայերեն տարբերակաների միջև անհամապատասխանության դեպքում գերակայում է անգլերեն տարբերակը:

9. Հասցե` Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0015, Գրիգոր Լուսավորիչ 7/1
Երևանի «Գլաձոր» համալսարան, 401 սենյակ
Հեռախոս` (+37410) 545980, (+37441) 545986
Ֆաքս՝ (+37441) 545981
Էլ. փոստ՝ gladzor@gladzor.am
Վեբ կայք՝ www.gladzor.am


 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...