Նորություններ

Համաշխարհային բանկի թիմը շրջայց է իրականացրել ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտում

29.04.2026

Ապրիլի 28-ին Համաշխարհային բանկի թիմը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտում հիմնված «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն»:
Այցին մասնակցում էին Համաշխարհային Բանկի Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան, ինչպես նաև «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար Արմինե Խաչատրյանը և «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Արմինե Մինասյանը: Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մուշեղ Ռաֆայելյանը, ընդունեց առաքելության ներկայացուցիչներին, ներկայացրեց նորաստեղծ ենթակառուցվածքի կարևորությունն ու հնարավորությունները:
Մշտադիտարկող պատվիրակությունը շրջեց բուհի կողմից կենտրոնի համար նախատեսված տարածքում, ծանոթացավ ծրագրով ձեռք բերված լաբորատոր գերժամանակակից սարքավորումներին ու ընթացիկ աշխատանքներին: Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի նորաստեղծ կենտրոնը նպատակ ունի դառնալու գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական նորարարությունների խոշոր հարթակ՝ միավորելով ժամանակակից լաբորատոր պայմանները, առաջատար գիտնականներին և ուսանողներին։ Այն արտացոլում է պետական մակարդակով գիտության զարգացմանը տրվող առաջնահերթությունը և համալսարանական միջավայրի հնարավորությունների շարունակական ընդլայնումը։ Մ. Ռաֆայելյանը խոսելով կենտրոնի հնարավորությունների մասին մանրամասն ներկայացրեց իր տեսակով եզակի Կոնֆոկալ ֆլուորեսցենտային մանրադիտակի հնարավորությունները՝ փաստելով, որ սարքի միջոցով արդեն կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր հետազոտություններ: Ծրագրի ղեկավարի հավաստմամբ, գիտաուսումնական կենտրոնը համալրված լինելով անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով արդեն իսկ նպաստում է կրթության ու հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը ԵՊՀ-ում:
Նշենք, որ Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնում նորագույն սարքավորումների միջոցով մշակվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան օպտիկական միկրոհամակարգեր, որոնց հիման վրա կատարվում են նոր հետազոտություններ: ՀԲ ներկայացուցիչները նշեցին, որ տպավորված են դրամաշնորհային ծրագրի արդյունքներով, շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մ. Ռաֆայելյանին և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար: 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...