a Ընթացիկ ծրագրեր - Ծրագրեր - Կրթական ծրագրերի կենտրոն

Ընթացիկ ծրագրեր

Կրթության բարելավում ծրագիր. Լրացուցիչ ֆինանսավորում


  Հիմք ընդունելով ԿԲԾ-ի   շրջանակներում ձեռք բերված հաջողություններն ու  վերջնարդյունքները, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի առաջնահերթություններին համահունչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ ՀՀ Կառավարությունը  խնդրել է Համաշխարհային բանկի աջակցությունը՝ տրամադրել   լրացուցիչ ֆիանսավորում ԿԲԾ-ի հետագա շարունակականությունը ապահովելու համար, քանի որ երեխաների և ուսանողների համար բարձրորակ կրթական միջավայրի ապահովումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։

 Լրացուցիչ ֆինանսավորմամբ  ԿԲԾ-ի   հիմնական նպատակներն են՝ բարելավել տարրական դպրոց մուտք գործող երեխաների դպրոցական պատրաստվածությունը, բարելավել ավագ  դպրոցների ֆիզիկական պայմանները և ապահովել դրանցում կրթական ռեսուրսների առկայությունը, ապահովել լաբորատոր գույքի և սարքավորումների տրամադրումը հանրակրթական դպրոցներին և աջակցել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ ապահովելով կրթության որակն ու  համապատասխանությունը:  ԿԲԾ-ի  ավարտ է սահմանվել 2022 թվականի ապրիլի 30-ը,  և  լրացուցիչ ֆինանսավորմամբ ծրագիրը Հայաստանում կգործի ևս երեք տարի:    

 Ծրագիրը համահունչ է և նպաստում է Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների Երկրի Գործընկերության ամենավերջին Շրջանակին (ԵԳՇ)՝ ուղղված Մարդկային կապիտալի զարգացմանն ու  հավասարությանը: Մասնավորապես, Ծրագիրը կարևորում է բարձրորակ կրթական ծառայությունների հասանելիության  ընդլայնումը՝   հմտությունների զարգացման և աշխատունակությունն ապահովելու նպատակով, և ընդգծում  վաղ մանկության կրթության մեջ ընդգրկված երեխաների մասնաբաժնի ավելացման կարևորությունը; Այն կարևորում է նաև  կրթական համակարգի տարբեր ոլորտներում կիրառվող hայտորոշիչ գործիքների որակի բարելավումը, բուհերի և գիտահետազոտական կենտրոնների նոր ճյուղերի ստեղծումը։

            Ծրագիրն իր  նպատակները կիրականացնի հետևյալ  գործողությունների միջոցով.

(ա)      Աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների ձևավորում և  բարելավում՝ վաղ մանկությունից մինչև պատանեկություն ընկած հատվածում տրամադրվող կրթության որակի բարձրացման միջոցով;

(բ)        Բուհերի, գիտահետազոտական կենտրոնների, արդյունաբերական հիմնարկների  և կառավարության համախմբում՝ գիտությունը և  նորարարությունները խթանելու  ավելի արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու նպատակով, ինչը սովորողներին հնարավորություն կտա ձեռք բերել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ;

 (գ)       Փաստերի վրա հիմնված որոշումների կայացման կարողությունների հզորացում՝ տվյալների ենթակառուցվածքային համակարգի ստեղծման միջոցով, որը կտրամադրի տեղեկատվություն սովորողների, ուսուցիչների և դպրոցների վերաբերյալ՝ կրթական համակարգի բոլոր մակարդակներում:

 (դ)      Աշխատաշուկայում, հատկապես կանանց համար, ներգրավվածության  խոչընդոտների վերացում՝ վաղ մանկության զարգացման ծրագրերում ընդգրկվածության մեծացման և  գյուղական շրջաններում անապահով ընտանիքի երեխաների համար նախադպրոցական կրթության մատչելիության  բարձրացման միջոցով:

Ելնելով վերոնշյալից ԿԲԾ-ն ԼՖ-ով բաղկացած կլինի հտևյալ երեք բաղադրիչներից.

Առաջին բաղադրիչ  «Հանրակրթության որակի բարելավում», (ՎԶՄԲ  ֆինանսավորում՝ 19.707 մլն Եվրո, և համաֆինանսավորում՝  4.927 մլն Եվրո ) որը կազմված է չորս ենթաբաղադրիչներից.

1.1 Դպրոցին  երեխաների պատրաստվածության  բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում (ՎԶՄԲ  ֆինանսավորում՝ 0.904 մլն. Եվրո,  համաֆինանսավորում՝  0.226 մլն. Եվրո );

1.2 1.2    Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը (ՎԶՄԲ  ֆինանսավորում՝  9.944 մլն. Եվրո,  համաֆինանսավորում՝  2.486  մլն. Եվրո);

1.3 Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում  (ՎԶՄԲ  ֆինանսավորում՝ 0.904մլն. Եվրո, համաֆինանսավորում 0.226 մլն. Եվրո.);

1.5 Հանրակրթական դպրոցների վերազինում (լաբորատոր սարքավորումներով և կահույքով) (ՎԶՄԲ  ֆինանսավորում  7.955 մլն. Եվրո, համաֆինանսավորում՝  1.989 մլն. Եվրո):

Երկրորդ բաղադրիչ - Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը (ՎԶՄԲ  ֆինանսավորում՝ 1.356 Եվրո,  համաֆինանսավորում՝  0.339 մլն. Եվրո,);

Երրորդ բաղադրիչ - Ծրագրի կառավարում, մշտադիտարկում և գնահատում (ՎԶՄԲ  ֆինանսավորում՝  1.537 մլն. Եվրո , համաֆինանսավորում՝ 0.384 մլն. Եվրո):

 

 

Նորություններ

30.05.2026 Համաշխարհային բանկի թիմը շրջայց է իրականացրել ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտում Ապրիլի 28-ին Համաշխարհային բանկի թիմը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտում հիմնված «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն»: Այցին մասնակցում էին... 30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին...