Նորություններ
«Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
30.04.2026
Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելման և ուղեղի առողջ կենսագործունեության ապահովման հետազոտություններ: ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի ուղեկցությամբ ՀԲ ներկայացուցիչները շրջեցին «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ՆՄՀ շրջափուլով ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում», եղան ՔՈԲՐԵՅՆ կենտրոնում, ծանոթացան իրակացվող նորարարական հետազոտություններին: Պրոֆեսոր Կ. Ենկոյանը ընգծեց, որ արդեն ունեն շոշափելի ձեռքբերումներ և գիտական արդյունքներ, իսկ «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» հնարավորություն է տալիս աշխարհի համար ընկալելի և ճանաչելի ձևաչափով իրականացնել գիտական աշխատանքներ և ներդնել նոր գիտակրթական ծրագրեր, լինել մրցունակ՝ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների հետ, մասնավորապես որոշելով և ամրապնդելով Հայաստանի տեղը աշխարհի գիտական քարտեզի վրա:
Հայաստանում ուղեղի հետազոտությունները նոր փուլ են թևակոխում- հավելեց պրոռեկտորը խոսելով ստեղծվող լաբորատորիայի հնարավորությունների մասին: Նրա խոսքով գիտակրթական կենտրոնի հենքի վրա, նոր գերհզոր ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա է ստեղծված, որտեղ ժամանակակից մանրադիտարկմամբ, բջջային հաշվարկի, վիրտուալ իրականության առանձնահատկությունները վերափոխելով հնարավոր կլինի համակողմանի պատկերավորել ուղեղի բջջային ճարտարագիտությունը,- հավելեց Կ. Ենկոյանը : Շրջայցի ընթացքում հյուրերին ներկայացնելով իրականացվող աշխատանքները պրոֆեսորը նշեց , որ նոր սարքավորումները թույլ են տալիս խոսել միջազգային PhD ծրագրի մասին նեյրոգիտության ոլորտում: Ոււղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան թույլ է տալիս համահունչ քայլեր անել աշխարհի ձեռքբերումներին,- նշեց Կ. Ենկոյանը:
ՀԲ ներկայացուցիչները նշեցին, որ տպավորված են դրամաշնորհային ծրագրերի արդյունքներով, շնորհակալություն հայտնեցին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և ԵՊԲՀ ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար: