Նորություններ
Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները
30.04.2026
Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին ողջունեց ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը: ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրենը կարևորեց իրականացված աշխատանքների արդյունքների ամփոփումը. «Այսօր կարող ենք խոսել արդյունքներից: Դրանք առաջին հերթին ստացել ենք համատեղ աշխատանքի շնորհիվ»,- փաստեց Գ. Հովհաննիսյանը և շնորհակալություն հայտնեց միջազգային, գործընկերներին շարունակական աջակցության և իրականացված աշխատանքների համար: Նշենք , որ ապրիլի 20-29-ը ՀԲ ներկայացուցիչները այցեր են իրականացրել մայրաքաղաքում և ՀՀ մարզերում և տեղում ծանոթացել ծրագրի շրջանակում իրականացվող ընթացիկ աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան աշխատանքային և կազմակերպչական տարբեր խնդիրների՝ մասնավորապես քննարկման տիրույթում էր «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի համատեքստում «Հանրակրթության որակի բարելավում» բաղադրիչի թվով 4 ենթաբաղադրիչների և «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը» բաղադրիչի գործունեությունը: Հանդիպման ընթացքում բաղադրիչի և ենթաբաղադրիչի ղեկավարները անդրադարձան իրականացված և ընթացիկ աշխատանքներին: