Նորություններ

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն այցելել են հիմնանորոգվող ավագ դպրոցներ

22.04.2026

 Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների մշտադիտարկումը։ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳի- բնապահպան խորհրդատու Ա. Կարապետյանի, ԿԾԿ ԾԻԳ-ի 1.2 ենթաբաղադրիչի ղեկավար Ռ. Արզումանյանի և 1.2 ենթաբաղադրիչի համակարգող Մ. Սարիբեկյանի ուղեկցությամբ ապրիլի 20-ին
Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն աշխատանքային այցը մեկնարկեցին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցից , որտեղ քննարկվեցին շենքի սեյսմակայուն ամրացման և ընդհանուր հիմնանորոգման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր: Հաջորդ կանգառը ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցն էր, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտվել էին 2025-ի դեկտեմբերին: Դպրոցը նախատեսված է 462 աշակերտի համար: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում իրականացվել են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքներ: Կատարված են շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման, մետաղական ցանցի և պատերի ջերմամկուսացման շերտի տեղադրման, տանիքի կառուցման աշխատանքներ, դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Իրականացվել են սանհանգույցների սալիկապատման աշխատանքներ:Կառուցվել են արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Վերակառուցված դպրոցն ունի հանդիսությունների դահլիճ, մեծ սպորտային դահլիճ, բացօթյա մարզադաշտ, հագեցած է լաբորատորիաներով և այլ անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներով: «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում այստեղ ստեղծվել են ժամանակակից ռեսուրսներով կահավորված բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ: Ապրիլի 21-ին ՀԲ ներկայացուցիչները եղան Աշտարակում , իսկ ապրիլի 22-ին շրջայց իրականացրեցին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցում։ Այցելությունների ընթացքում ՀԲ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ուսումնասիրել են շինարարական աշխատանքների որակը։ Նրանք շրջել են շինհրապարակներով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները նշել են, որ շենքերի ամրացման աշխատանքներն ավարտված են։ Ընթանում են ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքները:Թվով երեք ավագ դպրոցներում էլ շինարարական աշխատանքներն ամփոփման փուլում են: Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն հիմնանորոգվող դպրոցներ այցերն ամփոփել է Կրթական ծրագրերի կենտրոնում՝ ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցների համատեղ քննարկմամբ :

 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...