Նորություններ
Խաղահրապարակների ստեղծման աշխատանքները ամփոփման փուլում են
08.08.2024
‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ մարզերի կրթական հաստատություններ: Այցեր են իրականացվել Արմավիր քաղաքի թիվ 10, Բերքաշատի, Լեռնապարի, Դալարիկի, Զարթոնքի, Մյասնիկյանի և Աշնակի կրթական հաստատություններում, որտեղ 2023թ.-ին հիմնված նախակրթարաններում իրականացվում են խաղահրապարակների ստեղծման աշխատանքներ: Շինարարական աշխատանքներն ամփոփման փուլում են և խաղահրապարակները պատրաստ կլինեն նոր ուսումնական տարուն ընդառաջ: Նշենք, որ միկրոծրագրերի իրականացումը պարբերական բնույթ է կրում և հավելենք՝ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում այս պահին ընթանում են նախակրթարանների ստեղծման 20 միկրոծրագրեր:







