Նորություններ

Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում

20.03.2024

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական հաստատություններում:
Հիշեցնենք, որ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայրաքաղաքում և ՀՀ վեց մարզերի համայնքներում այս տարի ևս մեկնարկել է նախակրթարանների ստեղծման նոր միկրոծրագրերի իրականացումը:
Աշխատանքային այցերի մեկնարկը տրվել է Երևանի Ռ Սևակի անվան թիվ 151հիմնական դպրոցից, ապա ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատանքային խումբը եղել է Երևանի Վ. Վաղարշյակի անվան թիվ 80, Պ. Սևակի անվան թիվ 123, ինչպես նաև մայրաքաղաքի թիվ 167 , թիվ, 98 թիվ 88 և թիվ 110 հիմնական դպրոցներում: Աշխատանքային խումբն այցն ամփոփել է Երևանի թիվ 99 միջնակարգ դպրոցում: Այցերի շրջանակում տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ կրթական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպումների ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը, համակարգող Արմեն Մարտիրոսյանը և Ճարտարագետ–խորհրդատու Վ. Բոյաջյանը պարզաբանել են նախադպրոցական կրթության միկրոծրագրերի կազմակերպման գործընթացին առնչվող որոշ հարցեր, դիտարկել են նախակրթարանների համար նախատեսված տարածքների նպատակահարմարությունը:


 

Նորություններ

30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին... 29.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն Ապրիլի 20-30-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրային: Հայաստան այցի շրջանակում ՀԲ ներկայացուցիչները ապրիլի 28-ին այցելեցին Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ՆՄՀ շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված Գյուղատնտեսական ռոբոտաշինության և...