Նորություններ
Գորիսի ավագ դպրոցում ամփոփվում են հիմնանորոգման աշխատանքները
11.04.2022
Նոր ուսումնական տարին Գորիսի ավագ դպրոցի սաները դասերը կմեկնարկեն իրենց երազած կրթօջախում: Ապրիլի առաջին տասնօրյակում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Գորիսի ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները ծանոթացան իրականացված աշխատանքներին: Հանդիպման ընթացքում ներկաները ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: ԾԻԳ-ի ներկայացուցիչները արձնագրեցին՝ կատարվում են դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները: Ամփոփվել են սանհանգույցների սալիկապատման աշխատանքները:Կառուցվել են արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Փաստենք , որ դպրոցի շենքի կազմաքանդման աշխատանքները, ինչպես նաև շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամկուսացման շերտի տեղադրման, տանիքի կառուցման աշխատանքները ամփոփվել էին մարտին:Ամփոփվում է նաև նոր մասնաշենքի կառուցումը: Նշենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում այստեղ ևս ստեղծվել են ժամանակակից ռեսուրսներով կահավորված բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ::Եղանակային պայմանները, մի փոքր դանդաղեցրեցին դպրոցի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները, սակայն կառուցապատումն ամփոփվում է և շուտով միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցը կբացի իր դռները: Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` երկրորդ փուլով ավարտվել են մայրաքաղաքում և ՀՀ մարզերում թվով 7 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները:









