Նորություններ

Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում

11.02.2026

Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները ծանոթացան իրականացված աշխատանքներին: Հանդիպման ընթացքում ներկաները ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: Աշխատանքային խումբը հանդիպել է շինարարների հետ և քննարկել հիմնանորոգման աշխատանքների հետ կապված հարցեր: Նշենք . որ վերոնշյալ դպրոցի հիմնանորոգումն ամփոփման փուլում է: Դպրոցը ծրագրի շրջանակում հիմնանորոգվելու է մինչև 2026 թվականի հունիս: ԾԻԳ-ի ներկայացուցիչները արձնագրեցին՝ որ շենքերի ամրացման աշխատանքներն ավարտված են։ Ընթանում են ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքները:  

Նորություններ

30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին... 29.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն Ապրիլի 20-30-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրային: Հայաստան այցի շրջանակում ՀԲ ներկայացուցիչները ապրիլի 28-ին այցելեցին Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ՆՄՀ շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված Գյուղատնտեսական ռոբոտաշինության և...