Նորություններ

Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազա ՆՄՀ դրամաշնորհով

12.12.2018

Դեկտեմբերին 12-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի ուսումնափորձնական տնտեսությունում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազայի պաշտոնական բացումը: Գինեգործական կրթության գիտաարտադրական բազան ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում:
Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազայի ստեղծման պատմությունը սկսվել է 2015 թ.-ի դեկտեմբերից, ՆՄՀ շրջանակում մեկնարկել էր «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում(ԳԿԳԲԶ)» դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի ուսումնափորձնական տնտեսությունում ստեղծել է գինեգործության ամբողջական արդյունավետ կրթական համակարգ, ինչպես նաև իրականացվել է գիտափորձերի համար նախատեսված ժամանակակից գիտաարտադրական տեխնիկայով հագեցած օրինակելի տնտեսության գործարկում: Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազայի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գ. Գևորգյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հ. Հովհաննիսյանը, ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը, ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, դասախոսներ և ուսանողներ:
Գիտաուսումնաարտադրական բազայի բացման արարողության սկզբում ներկաներին ողջունեց ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը: Նա խոսեց կատարված հսկայածավալ աշխատանքի մասին, ներդրումների, ինչպես նաև ծրագրից ակնկալվող արդյունքների և նպատակների մասին:
«Այս գիտաուսումնաարտադրական բազան պրակտիկ հմտություններ ձեռքբերելու հնարավորությունից բացի, նաև խթանելու է ագրարային համալսարանի արտադրական գործունեությունը»,-նշեց Վ. Ուռուտյանը:
Ռեկտորի պաշտոնակատարը փաստեց՝ դրամաշնորհային ծրագիրն իրականացավ գործընկերների շնորհիվ. «Մեր համատեղ աշխատանքի ու համագործակցության արդյունքում ստեղծվել է գիտաուսումնաարտադրական բազա, որը պետք է ապահովի կրթության, գիտության և արտադրության կապը»:
Երախտագիտության խոսք հղելով՝ նա հուշանվերներ հանձնեց գործընկերներին և արդյունավետ աշխատանք մաղթեց նորաստեղծ բազային :
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը կարևորեց գիտաուսումնաարտադրական բազայի բացումը, փաստեց, որ բազան նշանակալի դեր կունենա գինեգործության ոլորտում նոր հաջողությունների գրանցման համար: «Սա նոր լիցք է հաղորդելու և գինեգործության ոլորտում առողջ մրցունակության հիմք է ստեղծելու»,- շեշտեց Գ. Գևորգյանը:
ՀՀ ԿԳ փոխնախարարի պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանը բեղմնավոր և արդյունավետ աշխատանք մաղթելով նորաստեղծ բազային, շնորհակալություն հայտնեց Համաշխարահային բանկին, Կրթական ծրագրերի կենտրոնին և բուհի ղեկավարությանը կատարված համատեղ հսկայածավալ աշխատանքի համար :
Հ. Հովհաննիսյանը նշեց, որ շատ կարևոր է նմանօրինակ ծրագրերի իրականացումը, Հայաստանում. «Նմանօրինակ նորարարական ծրագրի իրականացումը բուհերում փաստում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և բարձրագույն ուսումնական հաստատությունների շարունակական համագործակցության մասին»:
Խոսելով դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության մասին փոխնախարարը շեշտեց. «Կրթական ծրագրերի կենտրոնի» աջակցությամբ իրականացված դրամաշնորհային ծրագրրերում շեշտադրվում է երկու կարևոր բաղադրիչ՝ ծրագրի շարունակականությունը և նորարարությունը, ինչը նպաստում է բուհերում գիտական ու նորարարական աշխատանքների ծավալմանն ու գիտական գործունեության արդյունքների առևտրայնացմանը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ ստեղծված նմանատիպ կենտրոնները հնարավորություն են ընձեռում մեր կրթությունը ապակենտրոնացնել` ուսանողին լսարանից տեղափոխելով պրակտիկ դաշտ:
Անդրադառնալով նորաստեղծ բազայի գործունեությանը Հ. Հովհաննիսյանը նշեց. «Հուսով եմ, որ հաջորդ տարի մայրաքաղաքի «գինաշատ» մասում՝ Սարյան փողոցում անցկացվող գինու փառատոնին երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կվայելեն Ագրարային հալասարանի արտադրության գինին» :
Բացման հանդիսավոր արարողությունից հետո, հյուրերը ծանոթացան նորաբաց ուսումնաարտադրական բազային: Ներկաները շրջայցը սկսեցին գիտաուսումնաարտադրական բազայի արտադրական տարածքից. արտադրական նշանակության տարածքներում խաղողի խմորման համար նախատեսված տարաներն տեղակայված էին, հումքի և գինու պահեստավորման համար տակառները համապատասխան տեղում էին: Շրջայցի ընթացքում ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատարը շեշտեց գինեգործության մասնագիտացված լսարանի կարևորությունը, ինչը գինեգործական կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գործնական հմտություններ գինու արտադրության, շշալցման, պահպանման, մատակարարման վերաբերյալ և կնպաստի գինու արտադրությունում նոր տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը: Շրջայցն ավարտվեց գինու համտեսով:
Այսպիսով, ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի արդյունավետ իրականացման արդյունքում ստեղծվել է ժամանակակից տեխնիկայով համալրված ուսումնաարտադրական տնտեսություն, որը կարող է տարածաշրջանում իրականացնել գինեգործական կրթական, խորհրդատվական և արտադրական օրինակելի ծառայություններ:
 

Նորություններ

30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին... 29.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն Ապրիլի 20-30-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրային: Հայաստան այցի շրջանակում ՀԲ ներկայացուցիչները ապրիլի 28-ին այցելեցին Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ՆՄՀ շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված Գյուղատնտեսական ռոբոտաշինության և...