Հայտարարություններ

Տեղեկատվական տեխնոլոգիաների (3D vision) ոլորտի խորհրդատու, ով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի «Աջակցություն ՆՄՀ զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում աջակցություն կտրամադրի ԲՈՒՀ-ին ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացմանը (AF EIP IC-2.2.7)

04.04.2024

ՎԱՐԿ No. 9389-ԱՄ
Առաջադրանքի անվանումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների (3D vision) ոլորտի խորհրդատու, ով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի «Աջակցություն ՆՄՀ զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում աջակցություն կտրամադրի ԲՈՒՀ-ին ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացմանը: 

Հրավեր No. AF EIP IC-2.2.7 

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։
Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների (3D vision) ոլորտում Երևանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացմանը աջակցության տրամադրումը։ Սույն առաջադրանքի մանրամասն նկարագիրը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին (Հավելված 1)։ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու անհատ խորհրդատուներին
(«Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են.
 Խորհրդատուի ընդհանուր որակավորումը (Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, կամ այլ հարակից ոլորտներում, անգլերենի իմացություն):
 Խորհրդատուի ընդհանուր փորձառությունը (Նվազագույնը հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, ՀՀ բարձրագույն կրթության համակարգում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն)։
 Խորհրդատուի հատուկ փորձառությունը (Պրակտիկ հմտություններ համապատասխան ոլորտում՝ ծրագրային ապահովման մշակման/ծրագրավորման/, թեստավորման/ստուգման աշխատանքների իրականացման և այլն,
Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության փորձը կդիտվի որպես առավելություն, ՀԲ գնումների ընթացակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն):
Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Ինքնակենսագրություն/CV/, որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ։
- Կրթությունը և որակավորումը հիմնավորող փաստաթղթեր։

Հետաքրքրված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16 և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Անհատ Խորհրդատուի ընտրության մեթոդով /IC/։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 2024թ. ապրիլի 30-ը, տեղական ժամանակով ժամը 16:00-ը։
Դիմումի ձևը կցվում է ստորև:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (52)
E-mail: info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am 

Նորություններ

23.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում ստեղծվել են ԲՏՃՄ առարկաների գծով թվով 2604 լաբորատորիաներ Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այսօր բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների... 15.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում: Միկրոծրագրերի իրականացման աշխատանքները համակարգվել են ‹‹Դպրոցի երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչով: Ենթաբաղադրիչի շրջանակում 2022թ.-ի հուլիսից մեկնարկել է ուսումնասիրությունների իրականացումը ՀՀ... 09.06.2026 Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի է ունեցել Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության «Ագրոբոտ» կենտրոնի բացումը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Կրթական ծրագրերի կենտրոնի» (ԾԻԳ) տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք, կենտրոնի ստեղծմանն աջակցած միջազգային կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի...