Նորություններ
«Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում ստեղծվել են ԲՏՃՄ առարկաների գծով թվով 2604 լաբորատորիաներ
23.06.2026
Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այսօր բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում: ԲՏՃՄ լաբորատորիաները դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական միջավայրեր են, որտեղ աշակերտը կարող է տեսական գիտելիքները ամրապնդել գործնական հմտություններով: Նշենք, որ «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվել են ուսումնասիրություններ՝ մասնավորապես մասնակից դպրոցների ընտրության չափորոշիչների սահմանում, յուրաքանչյուր դպրոցում կարիքների գնահատում` հիմնական ենթակառուցվածքների առկայությունը ապահովելու և լաբորատոր սարքավորումների օգտագործման մոնիտորինգի համակարգ ներդնելու նպատակով: Հիշեցնենք, որ դպրոցները ընտրվել են հանրապետության ողջ տարածքից, բացառությամբ ՀՀ Տավուշի մարզի դպրոցների, քանի որ վերջիններիս սարքավորումներ, կահույք, նյութեր տրամադրվել են ԵՄ-Ն հանուն նորարարության ծրագրի շրջանակներում:
Նշենք, որ ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակումպարբերաբար իրականացվել են այցեր ՀՀ Արմավիրի, Արագածոտի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի կրթական հաստատություններ: Իրականացվել է նաև ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման նյութերի մշակում և տրամադրում՝ ձեռնարկի և ցուցադրական տեսանյութերի հետ մեկտեղ, որոնք վերաբերում են լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում այս սարքավորումների օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանությունների և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամամբ: Հավելենք, որ ժամանակակից կահավորմանը զուգահեռ քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում իրականացվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ: Փորձերի ժամանակ աշակերտները կարողանում են օգտվել ջրից: Արվել է հնարավորը երեխաների ձեռնարկատիրական մտածողությունը զարգացնելու և մասնագիտական առումով կողմնորոշվելու համար: Նշենք, որ մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը, ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից նախապես մշակվել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները:
Այսպիսով՝ ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի շրջանակներում 201 հանրակրթական դպրոցում ստեղծվել են 2604 բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ` ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա առարկաներից: Ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման ուղղությամբ վերապատրաստվել են շուրջ 1008 ուսուցիչ: