Հայտարարություններ

Հետաքրքրության հայտերի ներկայացման հրավեր նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումների խորհրդատվական ծառայություններ

26.05.2023

Ծածկագիր՝ AF EIP CQS-1.1.2

ՎԱՐԿ NO. 9389-ԱՄ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԴԱՍՏԻԱՐԱԿՆԵՐԻ ԵՎ ԸՆՏՐՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԵՌԱՎԱՐ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ, ՀՐԱՎԵՐ NO. AF EIP CQS-1.1.2
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։ Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումների ծառայությունները: Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական բնութագիրը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին (Հավելված 1)։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու խորհրդատվական ընկերություններին («Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են.  Կազմակերպության ընդհանուր փորձառություն՝ ներգրավվածությունը նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներում վերջին 5 տարիների ընթացքում:  Կազմակերպության նմանատիպ փորձառություն՝ վերջին 3 տարիների ընթացքում հաջողությամբ իրականացված հեռավար վերապատրաստման առնվազն երկու նմանատիպ պայմանագրի առկայություն:  Կազմակերպությունը պետք է լինի երեշխավորված ԿԳՄՍ նախարարության կողմից` իրականացնելու նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ: Կարճ ցուցակի կազմման փուլում հիմնական մասնագետների որակավորումը չի գնահատվում։ Հետաքրքրված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16 և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։ Խորհրդատուները կարող են համագործակցել այլ կազմակերպությունների հետ՝ իրենց որակավորման բարձրացման նպատակով, սակայն պետք է հստակ նշեն, թե նման համագործակցությունը իրականացվում է համատեղ գործունեության, թե գործակալության/ենթախորհրդատուի պայմանագրի միջոցով։ Համատեղ գործունեության դեպքում, ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, բոլոր գործընկերները համապարտ պատասխանատվություն են կրում ամբողջ պայմանագրի կատարման համար։ Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Խորհրդատուի որակավորման վրա հիմնված ընտրության մեթոդով /CQS/։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 12.06.2023թ., ժամը՝ 17:00 տեղական ժամանակով։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրենի պաշտոնակատար՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (11)
E-mail: procurement@cfep.am , info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am

Հավելված 1 ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով  վերապատրաստումների խորհրդատվական ծառայությունների 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2014 թվականին Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի հետ ստորագրել է ֆինանսավորման վարկային համաձայնագիր ի աջակցություն «Կրթության բարելավում» ծրագրի (ԿԲԾ) իրականացմանը: Ծրագիրը հաջողությամբ ավարտվել է 2022 թվականի ապրիլին: Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը դիմել և ստացել է ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում (ԼՖ): Համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի հունիսի 9-ին։ (Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2022 թվականի հունիսի 9-ին ստորագրված վարկային համաձայնագիր թիվ 9389-AM): Լրացուցիչ ֆինանսավորմամբ ԿԲԾ-ի հիմնական խնդիրներն են՝ բարելավել տարրական դպրոց մուտք գործող երեխաների դպրոցական պատրաստվածությունը, բարելավել հանրակրթական դպրոցների ֆիզիկական պայմանները, ապահովել դրանցում կրթական ռեսուրսների առկայությունը, ինչպես նաև աջակցել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ ապահովելով կրթության որակն ու համապատասխանությունը:«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը բաղկացած է հետևյալ երեք բաղադրիչներից. Բաղադրիչ 1: Հանրակրթության որակի բարելավում, որը կազմված է չորս ենթաբաղադրիչներից.  Ենթաբաղադրիչ 1.1: Դպրոցին երեխաների պատրաստվածության  բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում,  Ենթաբաղադրիչ 1.2: Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը,  Ենթաբաղադրիչ 1.3: Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում,  Ենթաբաղադրիչ 1.5: Հանրակրթական դպրոցների վերազինում:
Բաղադրիչ 2: Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը:
Բաղադրիչ 3: Ծրագրի կառավարում, մշտադիտարկում և գնահատում:

ԿԲԾ ԼՖ-ն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գործող «Կրթական Ծրագրերի Կենտրոն» Ծրագրերի Իրականացման Գրասենյակի (ԿԾԿ ԾԻԳ) կողմից: ԿԾԿ ԾԻԳ-ը պատասխանատու է ԼՖ-ով Ծրագրի իրականացման կառավարման, ինչպես նաև գնումների, վճարումների, երաշխիքների կիրառման, մոնիտորինգի և գնահատման համար: Նախադպրոցական կրթության մատչելիությունը ՀՀ կառավարության առանցքային գերակայություններից է:
Նախադպրոցական կրթության ոլորտում բարեփոխումների առաջնահերթ ուղղություններն են՝ օրենսդրական դաշտի, կառավարման համակարգի կատարելագործումը, տեխնիկակրթական բազաների բարելավումը, ծառայությունների մատչելիության և ընդգրկվածության բարձրացումը, անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումը: Ծրագիրը միտված է երեխաներին նախապատրաստել տարրական դպրոց մուտք գործելուն` ապահովելով հավասար մեկնարկային հնարավորություններ, ինչպես նաև մեծացնել նախադպրոցական կրթության ծրագրերում երեխաների ընդգրկվածությունը:2015-2022թթ ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում ստեղծվել և ներկայումս գործում են 136 նախակրթարաններ, որոնց 93 տոկոսը տեղակայված է մարզերում (հիմնականում գյուղական համայնքներում): Նախակրթարանների գերակշիռ մեծամասնությունը՝ 128 նախակրթարան ստեղծվել են դպրոցների հենքի վրա, իսկ մնացած 8-ը՝ մանկապարտեզների: Նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված 258 դաստիարակ վերապատրաստվել է ԿԲԾ-ի շրջանակում: 2015-2020 թվականների ընթացքում ստեղծված նախակրթարանները միայն իրենց գործարկման առաջին տարում ներգրավել են ընդհանուր առմամբ 3462 երեխայի՝ նախատեսված 3450-ի փոխարեն: Բացի դրանից՝ 2015-ից մինչև 2020 թվականը ընկած ժամանակահատվածում ծրագրի շրջանակում նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվել է շուրջ 13580 երեխա, որը կազմել է ամեն տարի տարրական դասարան հաճախող երեխաների թվի 5-6 տոկոսը։ Ծրագրում ընդգրկված նախադպրոցական տարիքի երեխաների մոտ բարելավվել է վաղ զարգացման գործակիցը (ՎԶԳ): Ներկայումս, ԿԲԾ ԼՖ ծրագրի շրջանակներում նախատեսվում է մատչելի և կայուն նախադպրոցական կրթական ծառայությունների ստեղծում ՀՀ 80 համայնքներում, որոնցում ներգրավված կլինեն մոտ 160 վերապատրաստված դաստիարակներ, ինչպես նաև ընտրված հաստատությունների տնօրեններ:
Նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների դաստիարակների, տնօրենների վերապատրաստումը իրականացնելու նպատակով նախատեսվում է ընտրել փորձառու կազմակերպություն, որը հեռավար եղանակով կիրականացնի նորաստեղծ նախակրթարաններում ներգրավված դաստիարակների, ինչպես նաև կրթական
հաստատությունների տնօրենների վերապատրաստումը:

2.ՆՊԱՏԱԿ
Աշխատանքների սույն նկարագրերը սահմանում են առաջադրանքի շրջանակը, որը պետք է իրականացվի Խորհրդատուի կողմից` ՀՀ մարզերում նախադպրոցական կրթության միկրոծրագրերը իրականացնող հաստատությունների դաստիարակներին և տնօրեններին վերապատրաստելու և երեխայակենտրոն դասավանդման մոտեցումների կիրառման խնդրում աջակցություն տրամադրելու ուղղությամբ:

3. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ
Առաջադրանքի շրջանակում Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները։
 Մշակել հեռավար ուսուցման վերապատրաստման պլան և ժամանակացույց (ՀՀ 5 մարզերի համար) և ներկայացնել Պատվիրատուի հաստատմանը:
 Մշակել և վերապատրաստումներն իրականացնել 2021թ դեկտեմբերի 16-ի ԿԳՄՍ նախարարի N 58-L հրամանով հաստատված «Նախադպրոցական ավագ խմբի կրթական համալիր Ծրագիր» և 2018 թվականին ՀՀ ԿԳ Նախարարության կողմից հաստատած «3-6 տարեկան երեխաների կրթական ծառայությունների կազմակերպումն
այլընտրանքային մոդելներով» դաստիարակի ուղեցույցով:
 Ապահովել հեռավար դասընթացների արդյունավետ կազմակերպումը, խորհրդատվական ծառայությունների մատուցումը և ծրագրի արդյունավետ իրականացումը, ներառյալ պայմանավորվածությունների հստակեցումը, վարչական հարցերի լուծումը, նյութերի մշակումը և հաստատությունների հետ կապը:
 Նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումներն իրականացնելու համար մշակել վերապատրաստման թեմատիկ պլան, որը կներառի յուրաքանչյուր թեմային հատկացվող ժամաքանակը և նաև ժամանակացույց՝ հաշվի առնելով, որ պարապմունքներին հատկացված ժամանակի առնվազն 50%-ը պետք է լինի խմբային աշխատանքի տեսքով։
 Մշակել վերապատրաստման մոդուլներ ու ձեռնարկներ դաստիարակների և տնօրենների համար, որոնք պետք է ներառեն նյութեր ուղղված՝
ա) դպրոցի շենքի պահպանմանը (ներառյալ մաքուր տեխնոլոգիաների շահագործում և պահպանում,
բ) ուսուցման շարունակականության ապահովմանը հիբրիդային կամ հեռավար եղանակների միջոցով (այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող սովորողների համար), համաճարակաբանական, աշխարհաքաղաքական կամ կլիմայական ցնցումների հետևանքով ստացիոնար ուսուցման խափանումների դեպքում, և
գ) աղետների ռիսկերի կառավարմանը և կանխարգելմանը (այդ թվում նաև գործողություններ, ինչպիսիք են երկրաշարժերի դեպքում վարժանքներ կամ կլիմայի հետ կապված արտակարգ իրավիճակների արձագանքման դասընթացներ ուսուցիչների համար ուսումնական ողջ տարվա ընթացքում):
 Մշակել հեռավար ուսուցման վերապատրաստաման գնահատման հարցաթերթիկ, ինչպես նաև դաստիարակների նախնական և ավարտական գիտելիքների գնահատման ձև:

 Հաստատել մշտական կապ հաստատությունների հետ (հաստատությունների ցանկը և կոնտակտային տվյալները կտրամադրվեն Պատվիրատուի կողմից) և իրազեկել հեռավար ձևաչափով վերապատրաստման ժամկետների մասին:
 Ճշտել տնօրենների կողմից տրամադրված վերապատրաստվողների ցուցակները, կազմել խմբեր, որոշել վերապատրաստումների իրականացման ժամանակացույցը:
 Ապահովել վերապատրաստվող դաստիարակների մասնակցությունը (մասնակիցների ցանկը և դասընթացների ժամկետները նախապես համաձայնեցնելով տնօրենների հետ) և վարել հաճախումների գրանցամատյան:
 Իրականացնել նախնական գնահատում՝ ստուգելով դաստիարակների նախնական գիտելիքները:  Մասնակիցներից յուրաքանչյուրին տրամադրել վերապատրաստման փաթեթ ներառյալ մոդուլներն ու ձեռնարկները :
 Աջակցել նորաստեղծ նախակրթարանների դաստիարակներին ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ 4-6 տարեկան երեխաների հետ նախակրթարանների կարճաժամկետ խմբերում աշխատելու գործընթացում՝ ներառյալ համապատասխան նյութերի, ծրագրերի և խորհրդատվության տրամադրումը:
 Իրականացնել գնահատում տրամադրված վերապատրաստումներից հետո՝ գնահատելով վերապատրաստումների արդյունքում դաստիարակների կողմից ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները: Այդ նպատակով մշակել նախնական և ավարտական թեստեր: Իրականացնել վերապատրաստվողների թեստավորում վերապատրաստման
դասընթացների սկզբում և վերջում:
 Վերապատրաստման դասընթացների ավարտին ամփոփել գնահատման արդյունքները ` գնահատելով մասնակիցների գոհունակությունը դասընթացների ընթացքում մատուցված ծառայութունների, այդ թվում վերապատրաստումների որակից:
 Իրականացնել երեք հաջորդական, մեկ ժամ տևողությամբ հեռավար հանդիպումներ (վերապատրաստումից հետո յուրաքանչյուր 4 շաբաթը մեկ) փոքր խմբերով՝ քննարկելու վերապատրաստումների ընթացքում դաստիարակների կողմից ձեռք բերված գիտելիքների և դասապրոցեսում դրանց կիրառման վերաբերյալ ցանկացած հարց:

Ընտրված կազմակերպության կողմից պետք է բավարարվեն հետևյալ պահանջները.
 Կազմակերպել հեռավար ձևաչափով վերապատրաստումներ, որոնց նվազագույն տևողությունը դաստիարակների համար պետք է կազմի 30 ժամ, իսկ տնօրենների համար՝ 6 ժամ: Դասընթացը պետք է կազմակերպվի խմբերով: Յուրաքանչյուր խմբում վերապատրաստվողների թիվը չպետք է գերազանցի 20-25 հոգին։ Դասընթացավարների թիվը պետք է բավարար լինի վերապատրաստման բարձր որակ ապահովելու համար:
 Խորհրդատուն պետք է սերտորեն համագործակցի դպրոցների և Պատվիրատուի հետ՝ լուծելու վերապատրաստման ընթացքում առաջացած ցանկացած խնդիր:

4.ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ 
Աշխատանքի արդյունքերը հետևյալն են.
 Առաջին փուլ- Դաստիարակների և տնօրենների համար վերապատրաստման մոդուլների, ձեռնարկների, հեռավար ուսուցման վերապատրաստման պլանի, գործողությունների և առաջադրանքների ժամանակացույցի, գնահատման հարցաթերթիկների ձևանմուշի մշակում և համապատասխան հաշվետվության ներկայացում պայմանագրի կնքումից հետո՝ մեկամսյա ժամկետում:
 2-րդ փուլ- 31 տնօրենների և նախադպրոցական հաստատությունների 62 դաստիարակների վերապատրաստում 2023 թվականի հուլիս–օգոստոս ամիսների ընթացքում, վերապատրաստումների իրականացման և դրանց արդյունքների մասին հաշվետվության ներկայացում վերապատրաստումների ավարտից մեկ ամիս հետո:
 3-րդ փուլ- շուրջ 50 տնօրենների և նախադպրոցական հաստատությունների շուրջ 100 դաստիարակների վերապատրաստում 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում, վերապատրաստումների արդյունքների մասին հաշվետվության ներկայացում դրանց ավարտից մեկ ամիս հետո:
2-ին և 3-րդ փուլի հաշվետվությունները պետք է ներառեն վերապատրաստումների գնահատումը` դաստիարակների ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների վերաբերյալ:
 4-րդ փուլ - Երեք հաջորդական մեկ ժամ տևողությամբ հեռավար հանդիպումներ (վերապատրաստումից հետո յուրաքանչյուր 4 շաբաթը մեկ) փոքր խմբերով՝ քննարկելու վերապատրաստումների ընթացքում դաստիարակների կողմից ձեռք բերված գիտելիքների և դասապրոցեսում դրանց կիրառման վերաբերյալ ցանկացած հարց: Անցկացված հեռավար հանդիպումների արդյունքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում՝ դրանց ավարտից երեք ամիս հետո:

Նորություններ

28.03.2024 Նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման Մարմին հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2024 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են 2023 թվականի դեկտեմբերից: Ծրագրի արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ թվով 9 մարզերի մարզպետարանների համապատասխան վարչություններից ԿԾԿ ԾԻԳ է ներկայացվել... 22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական...