Հայտարարություններ

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

22.09.2022

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում 

ՎԱՐԿ No. 9389-ԱՄ

Առաջադրանքի անվանումը: Երևանի ԿԴեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի նախագծային և տեխնիկական փաստաթղթերի վերանայում

Հրավեր No. AF EIP QCBS-1.2.3 

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։

 

Խորհրդատվական ծառայությունները (“Ծառայություններ”) ներառում են Երևանի թիվ 139 ավագ դպրոցի նախագծային և տեխնիկական փաստաթղթերի վերանայման և հեղինակային հսկողության ծառայությունները։

Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական բնութագիրը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին։

 

Կրթական ծրագրերի կենտրոնԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու խորհրդատվական ընկերություններին (“Խորհրդատուներ”) ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են

  • Կազմակերպության ընդհանուր փորձառություն՝ ներգրավվածությունը շենքերի ամրացման և նախագծման հետ կապված աշխատանքներում վերջին 10 տարիների ընթացքում,
  • Կազմակերպության նմանատիպ փորձառություն՝ վերջին 5 տարիների ընթացքում հաջողությամբ իրականացված հասարակական նշանակության շենքերի նախագծման առնվազն երկու նմանատիպ պայմանագրի առկայություն։

Կարճ ցուցակի կազմման փուլում հիմնական մասնագետների որակավորումը չի գնահատվում։

 

Հետաքրքված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝  Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF)  վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս  2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16, և 3.17  պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։  

 

Խորհրդատուները կարող են համագործակցել այլ կազմակերպությունների հետ՝ իրենց որակավորման բարձրացման նպատակով, սակայն պետք է հստակ նշեն, թե նման համագործակցությունը իրականացվում է համատեղ գործունեության, թե գործակալության/ենթախորհրդատուի պայմանագրի միջոցով։ Համատեղ գործունեության դեպքում, ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, բոլոր գործընկերները համապարտ պատասխանատվություն են կրում ամբողջ պայմանագրի կատարման համար։

 

Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ որակի և գնի վրա հիմնված ընտրության մեթոդով /QCBS/։

 

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00.

 

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլփոստով) մինչև 06.10.2022, ժամը՝ 18:00 տեղական ժամանակով։

 

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ

Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (11)
E-mail:
procurement@cfep.am, info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...