Հայտարարություններ

Հայտարարություն «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի մշակման համար Բնական լեզուների ավտոմատ մշակման (Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, Բնական լեզուների ավտոմատ մշակում) անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի

01.04.2021

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (այսուհետ՝ ԲՊՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:
Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.
• ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
• հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն՝ իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ:
Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է. մշակել և ԲՊՀ-ում ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ն:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Խորհրդատվական ծառայությունը մատուցող Բնական լեզուների ավտոմատ մշակման (Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, Բնական լեզուների ավտոմատ մշակում) ուղղությամբ անհատ խորհրդատուն, իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները մեկ փուլով։


- Ուսումնասիրել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի վերլուծության արդյունքները և միջազգային փորձի վերլուծությամբ զբաղվող անհատ խորհրդատուի առաջարկները:
- Մշակել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի «Բնական լեզուների ավտոմատ մշակում» և «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում»/դասընթացների ուսումնառության վերջնարդյունքները՝ ապահովելով այդ վերջնարդյունքների համապատասխանությունը ՀՀ ՈԱՇ-ի 6-րդ մակարդակի բնութագրիչներին:
- Համադրել «Բնական լեզուների ավտոմատ մշակում» և «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում» դասընթացների համար մշակված ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանությունը «Հաշվողական լեզվաբանություն» ՄԿԾ-ով ուսումնառության ավարտին ակնկալվող վերջնարդյունքների հետ և, ըստ անհրաժեշտության, իրականացնել դրանց վերանայում:
- Որոշարկել «Բնական լեզուների ավտոմատ մշակում» և «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում» դասընթացների ծավալը և բեռնվածությունը՝ արտահայտելով ԿՓԿՀ կրեդիտներով:
- Մշակել «Բնական լեզուների ավտոմատ մշակում» և «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում» դասընթացների նկարագրի վերջնական տարբերակը՝ ներառյալ տիտղոսաթերթը, դասընթացների նպատակն ու խնդիրները, ակնկալվող վերջնարդյունքները, ուսումնառության և գնահատման ձևերը, թեմատիկ պլանավորումն ըստ շաբաթների, գրականության ցանկն ու հղումները:
- Մասնակցել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի մասնագիտական պրակտիկայի, կուրսային աշխատանքի և ավարտական աշխատանքի պահանջների մշակմանը, կազմել «Բնական լեզուների ավտոմատ մշակում» և «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում» դասընթացներին առնչվող պահանջների նկարագրերը:
- Մշակել «Բնական լեզուների ավտոմատ մշակում» և «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում» թեմայով վերապատրաստման դասընթաց, ներառյալ՝ ուսումնառության վերջնարդյունքները, գրականության ցանկը, վարժանքները և գնահատման ձևը՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբան-մասնագետների համար:
- Ներկայացնել վերապատրաստման ծրագիրը «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի ԱԽ-ի համակարգողին` դիտարկումների:
- Կազմակերպել վերապատրաստում` «Բնական լեզուների ավտոմատ մշակում» և «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում» մոդուլների/դասընթացներ թեմաներով Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի առնվազն 7 լեզվաբան-մասնագետների համար:
- Վերապատրաստման ավարտին կազմակերպել «Բնական լեզուների ավտոմատ մշակում» և «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում» թեմաներով գիտելիքի և հմտությունների գնահատում և արդյունքները ներկայացնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի ԱԽ-ի համակարգողին։
- Փուլի ավարտին ներկայացնել «Բնական լեզուների ավտոմատ մշակում» և «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում» դասընթացների նկարագրի վերջնական տարբերակը «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի մշակման ԱԽ-ի համակարգողին՝ դիտարկումների նպատակով և դրանց առկայության դեպքում, վերանայել այն:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը, ինչպես նաև ԱԽ-ի համակարգողի դիտարկումները:
- Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում, լրամշակել և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի հաստատմանը ներկայացնել հաշվետվությունը:

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Բնական լեզուների ավտոմատ մշակման (Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, Բնական լեզուների ավտոմատ մշակում) անհատ խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 2021թ. մայիսից հուլիսի 30-ը ընկած ժամանակահատվածում:

Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.
Չափանիշը Առավելագույն միավորը
Որակավորում ՝
- բարձրագույն կրթություն ՏՀՏ ոլորտում,
- հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն։ 30
Ընդհանուր փորձառություն՝
- առնվազն 5 տարվա համապատասխան ոլորտով աշխատանքի փորձ բարձրագույն ուսումնական հաստատությունում, որից առնվազն 3 տարին՝ գիտամանկավարժական գործունեության փորձ,
- համապատասխան ոլորտում (մեքենայական ուսուցում) դասախոսների վերապատրաստման փորձ, 30
Հատուկ փորձառություն՝
- տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտական առանձնահատկությունների, գործնական խնդիրների և դրանց տեսականացված հիմնավորումների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական ծրագրի և/կամ դասընթացի/մոդուլի նկարագրի կազմման, գնահատման և ուսուցման մեթոդների մշակման և կիրառման փորձ։ 40

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. ապրիլի 11-ը, ժամը 17:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:

 


«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Դիմող`
հասցե`
հեռախոս`
Էլ. փոստ`

 

 

Դիմում

Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի մշակման համար Բնական լեզուների ավտոմատ մշակման (Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, Բնական լեզուների ավտոմատ մշակում) ուղղությամբ անհատ խորհրդատուի ընտրության մրցույթին:

Կից ներկայացնում եմ տվյալներ իմ աշխատանքային փորձի և կրթության մասին:

Դիմող`

« » ——————————— 2021թ.
 

Նորություններ

30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին... 29.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն Ապրիլի 20-30-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրային: Հայաստան այցի շրջանակում ՀԲ ներկայացուցիչները ապրիլի 28-ին այցելեցին Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ՆՄՀ շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված Գյուղատնտեսական ռոբոտաշինության և...