Հայտարարություններ

Հոկտեմբերի 8-ին տրված հայտարարության երկարացում

16.10.2020

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում <<Հասարակություն, հասարակական գիտություններ>> ուսումնական ոլորտի հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ` հետևյալ ոլորտների համար. <<համաշխարհային պատմություն հիմնական դպրոցի համար>>, <<համաշխարհային պատմություն ավագ դպրոցի համար>> և <<հայոց պատմություն/եկեղեցու պատմություն հիմնական դպրոցի համար>>: Ընտրված խորհրդատուները կաշխատեն և կհամագործակցեն <<Հասարակություն, հասարակական գիտություններ>> աշխատանքային խմբում:

Խորհրդատուների աշխատանքային շրջանակը կներառի հետևյալ աշխատանքները.
Ուսումնասիրել`
• Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության 8 ապրիլի 2010 թվականի N439-Ն որոշում), ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (7 հուլիսի 2016 թվականի N 714 – Ն ՀՀ կառավարության որոշում), հանրակրթության (1-12 դասարաններ) առարկայական չափորոշիչները և ծրագրերը, ներառյալ 10-12-րդ դասարաններում հոսքային ուսուցման ծրագրերը,
• Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը,
• Ազգային կրթակարգի նախագիծը,
• ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերը,
• Հանրակրթության որակի վերաբերյալ այլ հաշվետվությունները

1. Մշակել ուսումնական նյութերի թղթապանակ՝ փորձարկող դպրոցների համար:
2. Իրականացնել ուսուցիչների վերապատրաստում փորձարկող դպրոցներում` փորձարկելու վերանայված առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
3. Իրականացնել մոնիտորինգի այցեր փորձարկող դպրոցներում և ներկայացնել հաշվետվություններ:
4. Կազմակերպել հանդիպումներ փորձարկող դպրոցների ուսուցիչների հետ:
5. Անհրաժեշտության դեպքում վերանայել առարկայական չափորոշիչները և ծրագրերը` հիմնվելով փորձարկման արդյունքների վրա:
6. Իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում` ներկայացնելու առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում:
7. Իրականացնել տեղեկատվական սեմինարներ դասագրքեր մշակողների համար:

Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2020թ. հոկտեմբերից մինչև 2021թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածը:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.

• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
• Թեկնածուի ընդհանուր փորձը
- առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
- դպրոցում դասավանդման ներկա փորձ կամ վերջերս իրականացված դասավանդման փորձ:

• Թեկնածուի հատուկ փորձը
- Կրթական ծրագրերի մշակման/իրականացման փորձ
- ՏՀՏ գործիքներ կիրառելու փորձ և կրթության ոլորտի, մասնավորապես ուսումնական ծրագրերի բարեփոխումներին ուղղված միջազգային փորձի և ժամանակակից միտումների լավ իմացություն:
- Կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձառությունը կդիտվի որպես առավելություն

Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը– 30 միավոր
- ընդհանուր փորձը - 30 միավոր
- հատուկ փորձը - 40 միավոր

Խորհրդատուների ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից «Խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս)
«Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ:
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլ. փոստով (info@cfep.am) մինչև հոկտեմբերի 26, 2020թ., ժամը 17:00-ն:

Խնդրում ենք նամակի մեջ նշել, թե վերոնշյալ որ խորհրդատվական ծառայության համար եք դիմում:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ 57-56-90 (24) հեռախոսահամարով:


 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...