Հայտարարություններ

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ- ն Համաշխարհային Բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ դպրոցների համար համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով

27.07.2020

Հայտերի ներկայացման հրավեր

Հայաստանի Հանրապետություն
Կրթության բարելավում ծրագիր
ՎԶՄԲ Վարկ No. 8342-AM;
ՄԶԸ Փոխառություն No.5387-AM

Պայմանագրի անվանումը՝ Համակարգչային սարքավորումներ դպրոցների համար

Հղման #: NCB – 1-1.3.5

1. Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային Բանկից Կրթության բարելավում ծրագրի ծախսերը հոգալու նպատակով, և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել No. NCB – 1-1.3.5 պայմանագրի շրջանակներում Դպրոցների համար համակարգչային սարքավորումների ձեռքբերման համար վճարումներ կատարելու նպատակով:
2. «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին կնքված մրցութային հայտեր ներկայացնել Դպրոցների համար համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով` ըստ ստորև նշված քանակների.

հ/հ Նկարագրություն Քանակը՝ ընդամենը
(հատ)
(Երևանում, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց Ձորի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի և Սյունիքի մարզերում)
1. Համակարգիչ 101
2. Մոնիտոր 101
3. Անխափան սնուցման սարք (UPS) 101
4. Բազմաֆունկցիոնալ տպիչ 101
5. Պրոյեկտոր 101
6. Վեբ տեսախցիկ 101
7. Եռոտանի Վեբ տեսախցիկի համար (Tripod for webcamera) 101
8. Պրոյեկտորի էկրան 101
9. Բարձրախոս 101
10. Միկրոֆոն 101
11. Կոնֆերանս տեսախցիկ 99

Հիմնական որակավորման չափանիշները
• Մասնակիցը պետք է լինի գրանցված իրավաբանական անձ:
• Մասնակիցը պետք է ունենա համակարգչային սարքավորումների մատակարարման փորձ` առնվազն 2015թ.-ից մինչև հայտի ներկայացման ժամանակահատվածը:
• Մասնակիցը պետք է ունենա համակարգչային սարքավորումների մատակարարման ավարտված մեկ պայմանագիր, որի արժեքը չպետք է պակաս լինի հայտի արժեքից, կամ երկու պայմանագիր, որոնց հանրագումարային արժեքը չպետք է պակաս լինի հայտի արժեքից: Ընդ որում այդ պայմանագիրը (պայմանագրերը) պետք է մեկնարկած և ավարտված լինի 2015թ.-ից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը ընկած ժամանակահատվածում:
• Մասնակիցը պետք է տրամադրի փաստաթղթային հիմնավորում՝ վկայելու, որ առաջարկվող Ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են Մրցութային փաստաթղթերում սահմանված տեխնիկական հատկորոշիչների պահանջներին:
• Մասնակիցը պետք է ներկայացնի Անկախ Աուդիտի հաշվետվությունները (ամբողջական` կից ծանոթագրություններով) և Եզրակացությունները՝ վերջին 3 տարիների համար. 2017թ., 2018թ., 2019թ.:
• Մասնակցի միջին շրջանառությունը նախորդ երեք տարիների կտրվածքով (2017-2019թթ.) պետք է առնվազն պակաս չլինի հայտի արժեքից:
• Մասնակցի վերջին երեք տարիների համար (2017-2019թթ.) ընդհանուր ակտիվների և ընդհանուր պարտավորությունների միջին հարաբերակցությունը (առանց սեփական կապիտալի) պետք է բարձր լինի 1-ից:
• Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի տեղեկանք Հարկային տեսչության հանդեպ պարտավորություն չունենալու մասին մրցույթի հայտարարման օրվանից մինչև հայտը ներկայացնելու որևէ օրվա դրությամբ:
3. Մրցույթը կազմակերպվելու է Ազգային Մրցակցային Գնման ընթացակարգի համաձայն, որը սահմանված է «Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ՎԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի ու դրամաշնորհների շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ» ուղեցույցում (հունվար 2011թ., վերանայված՝ հուլիս 2014թ.): Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք ուշադրություն դարձնել ուղեցույցի 1.6 և 1.7 կետերի վրա, որտեղ ներկայացված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
4. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ամբողջական փաթեթը ներբեռնել www.gnumer.am կամ www.armeps.am կայքերից: Էլեկտրոնային գնումների համակարգում գրանցված Հայտատուները ավտոմատ կերպով կստանան սույն հրավերը՝ կցվաց Մրցութային փաստաթղթերի հետ միասին /համաձայն համապատասխան CPV կոդերի/: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում և ներկայացնել Հայտը ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով (www.armeps.am):
Հայտնում ենք, որ «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից վերոնշյալ կայքերից մրցութային փաթեթի սխալ կամ ոչ ամբողջական ներբեռնման, ինչպես նաև հետագայում հրավերի փոփոխությունների առկայության դեպքում դրանց բացթողնման համար:
5. Հայտերը պետք է ներկայացվեն ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2020թ. օգոստոսի 25-ը, ժամը 12:00-ն: Ուշացած հայտերը ավտոմատ կերպով չեն ընդունվի էլեկտրոնային համակարգի կողմից:

6. Ինչպես նշված է ՀՄՄ 19.1 կետում՝ բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:

7. Պատվիրատուի հասցեն է`
«Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Հասցեատեր՝ պարոն Գրիշա Հովհաննիսյան, Տնօրենի պաշտոնակատար՝
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ., 73 (2-րդ հարկ)
Հայաստանի Հանրապետություն
Հեռ. +374 10 575690
Ֆաքս. +374 10 559750
Էլ. հասցե` info@cfep.am
Վեբկայք` www.cfep.am
 

Նորություններ

30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին... 29.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն Ապրիլի 20-30-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրային: Հայաստան այցի շրջանակում ՀԲ ներկայացուցիչները ապրիլի 28-ին այցելեցին Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ՆՄՀ շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված Գյուղատնտեսական ռոբոտաշինության և...