Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք»գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի մշակման համար լեզվաբան քերականագետ անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի

18.02.2020

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (այսուհետ՝ ԵՊԼՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:
Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.
• ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
• հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ:
Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է. մշակել և ԵՊԼՀ-ում ներդնել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ն:
«Հաշվողական լեզվաբանությունը» միջգիտակարգային ՄԿԾ է, որը ներառում է լեզվաբանական, մաթեմատիկական և համակարգչային գիտությունների մասնագիտական կառուցամասեր: Դրանով պայմանավորված, ՄԿԾ-ի մշակման աշխատանքային խմբում նախատեսվում է նշված ոլորտներից յուրաքանչյուրից ներգրավել համապատասխան փորձ և որակավորում ունեցող մասնագետներ: Մասնավորապես, աշխատանքային խմբում, որպես անհատ խորհրդատուներ, կընդգրկվեն լեզվաբանության 4 մասնագետ, որոնցից մեկը՝ նաև աշխատանքային խմբի համակարգող, մաթեմատիկայի` 2 և համակարգչային գիտությունների` 2 մասնագետ: Աշխատանքային խմբում ներգրավված յուրաքանչյուր անհատ խորհրդատուն կունենա պարտականությունների իր շրջանակը:

Խորհրդատվական ծառայությունը մատուցող խմբի անհատ խորհրդատուն՝ լեզվաբան քերականագետը, իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 3 փուլով:

Առաջին փուլ
- Մասնակցել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների մշակման աշխատանքներին:
- Մասնակցել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների նախագծի քննարկմանը համապատասխան գործատուների, ՀՀ աշխատաշուկայում պրակտիկ աշխատանքի փորձ ունեցող կիրառական լեզվաբանների, Ծրագրի շրջանակում օտարերկրյա գործընկեր համալսարաններ գործուղման մեկնած մասնագետների, այլ շահակիցների, ինչպես նաև միջազգային խորհրդատու(ներ)ի հետ:
- Ուսումնասիրել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի վերլուծության արդյունքները և այդ ուղղությամբ ընտրված անհատ խորհրդատուի առաջարկները:
- Ուսումնասիրել այլ բուհերի համանման կրթական ծրագրերի հետ համեմատական վերլուծության արդյունքները, որոշարկել «Քերականություն (Ձևաբանություն, Շարահյուսություն)» մոդուլի և/կամ «Քերականություն (Ձևաբանություն, Շարահյուսություն)» գիտակարգի դասընթաց(ներ)ի դերը և ընդհանուր ծավալը ուսումնասիրված բուհերի կրթական ծրագրերում:
- Մշակել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի լեզվաբանական կառուցամասի և հատկապես «Քերականություն (Ձևաբանություն, Շարահյուսություն)» մոդուլի և/կամ «Քերականություն (Ձևաբանություն, Շարահյուսություն)» գիտակարգի դասընթաց(ներ)ի ուսումնառության վերջնարդյունքները՝ ապահովելով այդ վերջնարդյունքների համապատասխանությունը ՀՀ ՈԱՇ-ի 6-րդ մակարդակի բնութագրիչներին:
- Քննարկումների արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, իրականացնել դրանց վերանայումը:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորին:


Երկրորդ փուլ
- Որոշարկել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ում «Քերականություն (Ձևաբանություն, Շարահյուսություն)» մոդուլի և/կամ «Քերականություն (Ձևաբանություն, Շարահյուսություն)» գիտակարգի դասընթաց(ներ)ի մշակման մեթոդաբանությունը՝ հիմնվելով ՄԿԾ-ի մշակման մեթոդական ուղեցույցի վրա և կիրառելով կրեդիտներով արտահայտված բեռնվածության հաշվարկի մեխանիզմը:
- Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա մշակել «Հաշվողական լեզվաբանություն» ՄԿԾ-ի ուսումնական պլանի «Քերականություն (Ձևաբանություն, Շարահյուսություն)» մոդուլի և/կամ «Քերականություն (Ձևաբանություն, Շարահյուսություն)» գիտակարգի դասընթաց(ներ)ի ցանկը:
- Համադրել «Քերականություն (Ձևաբանություն, Շարահյուսություն)» մոդուլի և/կամ «Քերականություն (Ձևաբանություն, Շարահյուսություն)» գիտակարգի դասընթաց(ներ)իհամար սահմանված ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանությունը «Հաշվողական լեզվաբանություն» ՄԿԾ-ով ուումնառության ավարտին ակնկալվող վերջնարդյունքների հետ և ըստ անհրաժեշտության իրականացնել դրանց վերանայումը:
- Սահմանել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի «Քերականություն (Ձևաբանություն, Շարահյուսություն)» մոդուլի և/կամ «Քերականություն (Ձևաբանություն, Շարահյուսություն)» գիտակարգի դասընթաց(ներ)ի կրեդիտներով արտացոլված բեռնվածությունը։
- Մշակել «Քերականություն (Ձևաբանություն, Շարահյուսություն)» մոդուլի և/կամ «Քերականություն (Ձևաբանություն, Շարահյուսություն)» գիտակարգի դասընթաց(ներ)ի նկարագրերի նախագծերը:
- Ըստ անհրաժեշտության բարելավել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի կառուցվածքը, մոդուլների ցանկը և ուսումնառության վերջնարդյունքները՝ ըստ «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության համար ընտրված անհատ խորհրդատուի դիտարկումների:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորին:


Երրորդ փուլ
- Ամբողջականացնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի «Քերականություն (Ձևաբանություն, Շարահյուսություն)» մոդուլի և/կամ «Քերականություն (Ձևաբանություն, Շարահյուսություն)» գիտակարգի դասընթաց(ներ)ի նկարագրերը և պատրաստել վերջնական տարբերակը՝ ներառյալ տիտղոսաթերթը, մոդուլի/դասընթաց(ներ)ի նպատակն ու խնդիրները, նկարագրերը, ակնկալվող վերջնարդյունքները, ուսումնառության և գնահատման ձևերը, թեմատիկ պլանավորումը ըստ շաբաթների, գրականության ցանկն ու հղումները:
- Մասնակցել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի մասնագիտական պրակտիկայի, կուրսային աշխատանքի և ավարտական աշխատանքի պահանջների մշակման աշխատանքներին, ներկայացնել Քերականությանը առնչվող պահանջների նկարագրերը:
- Մշակված մոդուլները ներկայացնել աշխատանքային խմբի համակարգողին և վերջինիս կողմից արված դիտարկումների հիման վրա, ըստ անհրաժեշտության կատարել համապատասխան վերանայումներ:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորին:

Աշխատանքների կատարման ժամանակացույց (Կարող է ճշգրտվել պայմանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի ամսաթվից)
Լեզվաբան քերականագետ խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 3 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
- առաջին փուլ՝ 2020թ. մարտ- մայիս (3 ամիս),
- երկրորդ փուլ՝ 2020թ. հուլիս - դեկտեմբեր (6 ամիս),
- երրորդ փուլ՝ 2021թ. հունվար (1 ամիս):

Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.
Լեզվաբան քերականագետ խորհրդատուն պետք է բավարարի փորձի և որակավորման հետևյալ պահանջներին.
Չափանիշը Առավելագույն միավորը
Որակավորում ՝
- բարձրագույն կրթություն լեզվաբանության, բանասիրության կամ հայերեն/օտար լեզու մասնագիտությամբ,
- հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն:
30
Ընդհանուր փորձառություն՝
- առնվազն 10 տարվա աշխատանքի փորձ բարձրագույն ուսումնական հաստատությունում, որից առնվազն 5 տարվա գիտամանկավարժական գործունեության փորձ,
- համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ։
30
Հատուկ փորձառություն՝
- լեզվաբանության մասնագիտական առանձնահատկությունների, գործնական խնդիրների և դրանց տեսականացված հիմնավորումների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- լեզվաբանական կրթական ծրագրի և/կամ դասընթացի/մոդուլի նկարագրի կազմման, գնահատման և ուսուցման մեթոդների մշակման և կիրառման փորձ: 40
«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. փետրվարի 27-ը, ժամը 17:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:


«Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ

Դիմող`
հասցե`
հեռախոս`
Էլ. փոստ`

 

 

Դիմում

Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» ծրագրի շրջանակներում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի մշակման համար լեզվաբան քերականագետ անհատ խորհրդատուի ընտրության մրցույթին:

Կից ներկայացնում եմ տվյալներ իմ աշխատանքային փորձի և կրթության մասին:


Դիմող`

“ ” “ ”2020թ.
 

Նորություններ

30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին... 29.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն Ապրիլի 20-30-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրային: Հայաստան այցի շրջանակում ՀԲ ներկայացուցիչները ապրիլի 28-ին այցելեցին Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ՆՄՀ շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված Գյուղատնտեսական ռոբոտաշինության և...