Հայտարարություններ

ՀՀ ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ ՊՀ-ն Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթԳյումրի քաղաքի ակադեմիական վարժարանի(գիմնազիա), Երևանի ՀՊՄՀ հենակետային վարժարանի, Արթիկի N3 և Երևանի N142 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների համար տեղանքի Բնապահպանական եվ սոցիալական կառավարման պլանների (ԲՍԿՊ) մշակման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության համար

03.10.2018

ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն, «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ 1 անհատ խորհրդատուի ընտրության համար՝ 4 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների համար տեղանքի բնապահպանական եվ սոցիալական կառավարման պլանների (ԲՍԿՊ) մշակման նպատակով: Խորհրդատվական ծառայությունը կիրականացվի 2018թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում:
Խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ հիմնական աշխատանքները.
• Ծանոթացում ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից տրամադրվող բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթղթի (ԲԿՍՇՓ) և հիմնանորոգման հետ առնչվող փաստաթղթերի հետ,
• Հիմնանորոգման համար 4 դպրոցների շենքերի նախագծերի վերանայում, հնարավոր բնապահպանական և սոցիալական խնդիրների վերհանում, որոնք կարող են կապված լինել տեղանքի աշխատանքների հետ, ինչպես նաև դրան համապատասխան դաշտային աշխատանքների պլանավորում,
• Այցերի իրականացում վերոնշյալ 4 ավագ դպրոցներ՝ համոզվելու, որ հիմնանորոգման բոլոր աշխատանքները նախատեսված են իրականացնել դպրոցի զբաղեցրած տարածքում; հիմնանորոգվող դպրոցների տարածքներում և նրա շրջակայքում կենսաֆիզիկական միջավայրի ուսումնասիրություն,
• Նախագծային փաստաթղթերի և կատարված դաշտային աշխատանքների արդյունքների հիման վրա տեղանքի Բնապահպանական եվ սոցիալական կառավարման պլանների նախագծերի մշակում ԲՍԿՇՓ-ում ներկայացված հիմնական սկզբունքներին համապատասխան,
• Մասնակցություն ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից կազմակերպած քննարկումներին՝ կապված ԲՍԿՊ-ների նախագծերի հետ, ներգրավում տեղական շահառուներին (դպրոցի վարչակազմ, աշակերտների ծնողներ, տեղական համայնքներ և այլն)՝ ներկայացնելով անհատական նախագծային աշխատանքների բնապահպանական և սոցիալական հետևանքները, ինչպես նաև ծրագրի ազդեցության ենթարկվող մարդկանց հետաքրքրաշարժ հարցերը,
• ԲՍԿՊ-ների վերջնական տարբերակներում շահագրգիռ կողմերի դիտողությունների, ինչպես նաև ԿԾԿ ԾԻԳ-ի և Համաշխարհային Բանկի առաջարկների հաշվի առնում,
• Աջակցություն ԿԾԿ ԾԻԳ-ի գնումների աշխատակազմին՝ մշակված ԲՍԿՊ-ները մրցութային փաթեթներում ներառելու ուղղությամբ,
• Սերտ համագործակցում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակազմի, նախագծող խորհրդատուների, կապալառուների, տեխնիկական վերահսկողների, ՀՀ Բնապահպանության նախարարության, ՀՀ Կրթության և Գիտության նախարարության և վերոնշյալ 4 դպրոցների վարչակազմի հետ:

Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են.
• Խորհրդատուի որակավորումը.
- Բարձրագույն կրթություն բնագիտական առարկաների գծով
- Հայերենի և անգլերենի լավ իմացություն, գրելու հմտություն
• Ընդհանուր աշխատանքային փորձը.
- Նվազագույնը 5 տարվա փորձ «Շրջակա միջավայրի կառավարում» ոլորտում,
• Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում.
- Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում իրականացնելու նախկին փորձ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում (նախկինում ընդգրկվածությունը հանրային շենքերի ենթակառուցվածքային ծրագրերում կդիտվի որպես առավելություն)

Անհատ խորհրդատուն կգնահատվի հետևյալ կերպ.
- Խորհրդատուի որակավորումը – 30 միավոր,
- Ընդհանուր աշխատանքային փորձը - 30 միավոր,
- Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում – 40 միավոր:

Դիմող թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• Նամակ-դիմում(կցվում է), որտեղ պետք է նշել մրցույթին մասնակցելու իրենց ցանկության մասին,
• Ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Հետաքրքրված անհատ խորհրդատուներին խնդրում ենք հատուկ ուշադրություն դարձնել «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություններով և Միջազգային Զարգացման Ընկերակցության վարկերով խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» (2011թ. հունվար) պարբերություն 1.9-ին, որտեղ շարադրված է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
Անհատ խորհրդատուի ընտրությունը կիրականացվի համաձայն ՀԲ-ի խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցում սահմանված «Անհատ խորհրդատուների ընտրություն» մեթոդի:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, (էլ. փոստ. cfep@arminco.com) մինչև 2018 թվականի հոկտեմբերի 15-ի, ժամը 17:00-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ (010)57-56-90 հեռախոսահամարով:

 

Նորություններ

30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին... 29.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն Ապրիլի 20-30-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրային: Հայաստան այցի շրջանակում ՀԲ ներկայացուցիչները ապրիլի 28-ին այցելեցին Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ՆՄՀ շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված Գյուղատնտեսական ռոբոտաշինության և...