Հայտարարություններ

ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ ՊՀ-ն <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում հայտարարում է բնապահպանական խորհրդատուի ընտրության մրցույթ

16.07.2018

ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն, «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ` բնապահպանական մասնագետի ընտրելու համար: Խորհրդատվական ծառայությունը կիրականացվի 2018-2019 թվականների Ժամանակահատվածում: Պայմանագիրը կկնքվի տարեկան կտրվածքով` յուրաքանչյուր տարվա աշխատանքների պատշաճ կատարման պայմանով:
Խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.
• Ծանոթանալ բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթղթի (ԲԿՍՇՓ) հետ,
• Անհրաժեշտության դեպքում օժանդակել համապատասխան խորհրդատուին մշակելու անհատական Բնապահպանական և սոցիալական կառավարման պլաններ (ԲՍԿՊ) ընտրված դպրոցների համար,
• Անհրաժեշտության դեպքում օժանդակել բնապահպանական և սոցիալական կառավարման պլաններ մշակող խորհրդատուին պլանավորելու, կազմակերպելու և անցկացնելու հանրային խորհրդատվական հանդիպումներ ծրագրի ազդեցության ներքո գտնվող մարդկանց և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ քննարկելու ԲՍԿՊ-ների նախագծերը,
• Մշակել մոնիթորինգի պլան` կախված շինարարության ժամանակացույցից և այցերի գրաֆիկից,
• Յուրաքանչյուր այցի ժամանակ լրացնել բնապահպանական մոնիթորինգի ստուգաթերթիկը` օգտվելով ԲԿՍՇՓ-ում տրված ձևաչափից, և ստեղծել լուսանկարներով փաստաթղթեր,
• Բնապահպանական կառավարման պլանների հետ անհամապատասխանության դեպքեր բացահայտելիս և/կամ որևէ տեղանքում շրջակա միջավայրի վնասելու դեպք հայտնաբերելիս` պետք է մշակել ուղղիչ գործողությունների պլան, հետևել գործողությունների իրականացմանը և, անհրաժեշտության դեպքում, ներկայացված վերանորոգման նախագծերում կատարել հնարավոր փոփոխություններ,
• Անհրաժեշտության դեպքում պատրաստել հաշվետվություններ:

Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են.
• Խորհրդատուի որակավորումը.
- Բարձրագույն կրթություն բնագիտական առարկաների գծով,
- Հայերեն և անգլերեն լեզուներով գրելու ունակություններ:
• Ընդհանուր աշխատանքային փորձը.
- Նվազագույնը 5 տարվա համապատասխան մասնագիտական փորձ,
• Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում.
- Նախկին փորձ ենթակառուցվածքային զարգացման ծրագրերի բնապահպանական խնդիրների գնահատման ուղղությամբ (նախկինում ընդգրկվածությունը հանրային շենքերի ենթակառուցվածքների ծրագրերում կդիտվի որպես առավելություն),
 Հաղորդակցման կարողություններ:

Անհատ խորհրդատուն կգնահատվի հետևյալ կերպ.
- Խորհրդատուի որակավորումը – 30 միավոր,
- Ընդհանուր աշխատանքային փորձը - 30 միավոր,
- Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում – 40 միավոր:

Դիմող թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Նամակ-դիմում(կցվում է), որտեղ պետք է նշել մրցույթին մասնակցելու իրենց ցանկության մասին,
• Ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Հետաքրքրված անհատ խորհրդատուներին խնդրում ենք հատուկ ուշադրություն դարձնել «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություններով և Միջազգային Զարգացման Ընկերակցության վարկերով խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» (2011թ. հունվար) պարբերություն 1.9-ին, որտեղ շարադրված է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
Անհատ խորհրդատուի ընտրությունը կիրականացվի համաձայն ՀԲ-ի խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցում սահմանված «Անհատ խորհրդատուների ընտրություն» մեթոդի:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, (էլ. փոստ. cfep@arminco.com) մինչև 2018 թվականի հուլիսի 30-ի, ժամը 17:00-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ (010)57-56-90 հեռախոսահամարով:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...