Հայտարարություններ

ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն, «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում շինարար ճարտարագետի ընտրության մրցույթ

12.08.2016

ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն, «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ` շինարար ճարտարագետի ընտրելու համար: Խորհրդատվական ծառայությունը կիրականացվի 2016-2019 թվականների Ժամանակահատվածում: Պայմանագիրը կկնքվի տարեկան կտրվածքով` յուրաքանչյուր տարվա աշխատանքների պատշաճ կատարման պայմանով:
Խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.
• Ապահովել ԿԾԿ-ի և շինարարական աշխատանքների հետ կապված խորհրդատուների (կազմակերպություններ և անհատներ), ինչպես նաև համապատսախան փաստաթղթեր տրամադրող կառույցների միջև աշխատանքների համակարգումը,
• Ծանոթանալ շինարարական աշխատանքների ուղղությամբ Համաշխարհայն բանկի ընթացակարգերին,
• Ծանոթանալ շինարարական աշխատանքների հետ առնչվող բնապահպանական և սոցիալական պահանջներին, որոնք ամրագրված են Ծրագրի բնապահպանական և սոցիալական կառավարման պլաններում,
• Աջակցել համապատասխան գնումների փաստաթղթերի մշակման և հայտերի գնահատման աշխատանքներին,
• Մասնակցել հիմնանորոգվող տարածքների նախնական, միջանկյալ և հիմնանորոգումից հետո անցկացվող ուսումնասիրություններին,
• Աջակցել ԿԾԿ Ենթաբաղադրիչ 1.2-ի աշխատակազմին` հիմնանորոգման աշխատանքների վերահսկման աշխատանքներում,
• Ապահովի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համապատասխանությունը սահմանված նորմերին և ընթացակարգերին, անհրաժեշտության դեպքում ներկայացնել հատուկ կարծիք,
• Մասնակցել հիմնանորոգման գործընթացի կառավարման և համակարգման աշխատանքներին,
• Վերահսկել հիմնանորոգման աշխատանքների հետ կապված խորհրդատուների ու կապալառուների կողմից կատարված աշխատանքների որակը,
• Իր գործառույթների շրջանակներում գնահատել առաջացած խնդիրները և ներկայացնել առաջարկություններ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ,
• Դիտարկել նախագծերը և վերահսկել կատարվող աշխատանքները,
• Ապահովել Ծրագրի շրջանակներում հիմնանորոգման աշխատանքների ժամանակին և արդյունավետ կատարումը,
• Համակարգել հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողությունը` ապահովելով կատարված աշխատանքների համապատասխանությունը ՀՀ շինարարական նորմերին և պահանջներին,
• Համակարգել Ծրագրի բնապահպանական և սոցիալական կառավարման պլաններին (ԲՍԿՊ) վերաբերող գործողությունները,
• Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում ստուգել բնապահպանական և սոցիալական երաշխիքների համապատասխանությունը, և պարբերաբար ներկայացնել լրացված երաշխիքների համապատասխանության ձևը, որը ներառված է Ծրագրի ԲՍԿՊ-ում որպես հավելված:
• Անհրաժեշտության դեպքում տրամադրել առաջարկություններ նախագծերում փոփոխություն կատարելու վերաբերյալ,
• Դիտարկել խորհրդատվական կազմակերպությունների կողմից ներկայացված տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության վերաբերյալ հաշվետվությունները, և տրամադրել համապատասխան եզրակացություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Խնդիրների հայտնաբերման պարագայում` ապահովել առաջարկություններ դրանց վերացման/լուծման ուղղությամբ,
• Վերահսկել ծրագրի իրականացման աշխատանքները հիմնանորոգվող օբյեկտներ պարբերական այցերի միջոցով` սերտ համագործակցելով Մարզային կառույցների հետ,
• Յուրաքանչյուր ամիս պատրաստել ընթացիկ հաշվետվություններ, հիմնվելով օբյեկտներում իրականացված աշխատանքների ստուգումների վրա, ներառելով լուսանկարչական նյութերի տրամադրումը, մանրամասն տեղեկատվություն նախագծված, ավարտված և մնացած աշխատանքների վերաբերյալ, ներկայացնել դրանք Ենթաբաղադրիչ 1.2-ի ղեկավարին,
• Պատրաստել վերջնական հաշվետվություններ ծրագրի ընդունման ընթացքում, ներկայացնել դրանք Ենթաբաղադրիչ 1.2-ի ղեկավարին,
• Իր ուղղակի պարտականություններից բացի, անհրաժեշտության դեպքում, կատարել Ենթաբաղադրիչ 1.2-ի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ:

Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են.
• Խորհրդատուի որակավորումը.
- Բարձրագույն կրթություն քաղաքաշինության ճարտարագետի կամ ճարտարապետի մասնագիտացմամբ (սերտիֆիկացված դիպլոմը պահանջվում է),
- Պետական և միջազգային ծրագրերի համար գնումների ընթացակարգերի ոլորտում փորձ. Համաշխարհային բանկի ծրագրերի փորձը կդիտվի որպես առավելություն:
- Հիմնանորոգման/շինարարության վերաբերյալ ՀՀ գործող նորմերի ու իրավական ակտերի իմացություն,
- Նորմատիվ փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,
- Համակարգչայի սարքավորումների կիրառության բավարար հմտություններ:
• Ընդհանուր աշխատանքային փորձը.
- Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ հանրային կառավարման (կենտրոնական և տեղական) շինարարական ծրագրերի նախագծման, իրականացման և ղեկավարման ոլորտում, ցանկալի է միջազգային հաստատություններից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում (գործատուների վերաբերյալ տեղեկատվությունը պահանջվում է).,
• Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում.
- Հիմնանորոգման/շինարարական աշխատանքների փորձ և դրանց իրականացման մասնագիտական փորձառություն,
 Գերազանց կազմակերպչական և հաղորդակցական հմտություններ:

Թեկնածուները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։

Անհատ խորհրդատուները կգնահատվեն հետևյալ կերպ.
- Խորհրդատուի որակավորումը – 30 միավոր,
- Ընդհանուր աշխատանքային փորձը - 30 միավոր,
- Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում – 40 միավոր:

Դիմող թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• Նամակ-դիմում (կցվում է), որտեղ պետք է նշեն մրցույթին մասնակցելու իրենց ցանկության մասին,
• Ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Հետաքրքրված անհատ խորհրդատուներին խնդրում ենք հատուկ ուշադրություն դարձնել «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություններով և Միջազգային Զարգացման Ընկերակցության վարկերով խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» (2011 թ. հունվար) պարբերություն 1.9-ին, որտեղ շարադրված է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
Անհատ խորհրդատուի ընտրությունը կիրականացվի համաձայն ՀԲ-ի խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցում սահմանված «Անհատ խորհրդատուների ընտրություն» մեթոդի:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, (էլ. փոստ. cfep@arminco.com) մինչև օգոստոսի 26, 2016թ., ժամը 17:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ (010)57-56-90 հեռախոսահամարով:
 

Նորություններ

30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին... 29.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն Ապրիլի 20-30-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրային: Հայաստան այցի շրջանակում ՀԲ ներկայացուցիչները ապրիլի 28-ին այցելեցին Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ՆՄՀ շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված Գյուղատնտեսական ռոբոտաշինության և...