Հայտարարություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ /ԿԾԿ ԾԻԳ/ պետական հիմնարկի «Հիմնական կրթական կազմակերպությունների կարողությունների հզորացումը` ապահովելով սովորողների ուսման և կրթական վերջնարդյունքի մշտադիտարկումը» 1.3 ենթաբաղադրիչում՝ ՏՀՏ մասնագետի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին

13.07.2016

 

Պաշտոնի անվանում`

 

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ /ԿԾԿ ԾԻԳ/ պետական հիմնարկի «Հիմնական կրթական կազմակերպությունների կարողությունների հզորացումը` ապահովելով սովորողների ուսման և կրթական վերջնարդյունքի մշտադիտարկումը» 1.3 ենթաբաղադրիչում՝ ՏՀՏ մասնագետ:

 

Պաշտոնավարման ժամկետ        Երկարաժամկետ

Հիմնական աշխատանքային պարտականությունների նկարագրություն`
1. Մասնակցել դպրոցներին համակարգչային ծրագրերի տրամադրման գործընթացին,
2. Աջակցել դպրոցների համար համակարգչային ծրագրերի մրցութային փաթեթների պատրաստմանը,
3. Համագործակցել ԿՏԱԿ-ի, դպրոցների և այլ շահագրգիռ կողմերի հետ սահմանելու դպրոցի ադմինիստրատիվ նպատակների համար համակարգչային ծրագրերի պահանջները,
4. Ապահովել համակարգչային ծրագրերի ժամանակին հատկացումը դպրոցներին,
5. Աջակցել ԿՏԱԿ-ի համար ՏՀՏ կրթական ռազմավարության մշակման գործընթացին,
6. Ընդունել խորհրդատուների կողմից պատրաստված հաշվետվությունները,
7. Մասնակցել ընթացիկ հաշվետվությունների և անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթերի պատրաստմանը,
8. Պատրաստել եռամսյակային հաշվետվություններ և անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր,
9. Կանոնավոր կերպով հավաքել և թարմացնել դպրոցներում ՏՀՏ –ի ներդրմանը վերաբերող տեղեկատվություն,
10. Սերտորեն համագործակցել դպրոցի տնօրենների հետ, ապահովելով համակարգչային ծրագրերի տրամադրումը դպրոցներին,
11. Համագործակցել մարզային կրթական բաժինների հետ ծրագրի տրամադրման հետ կապված հարցերում,
12. Մասնակցել ենթաբաղադրիչի վերահսկման և գնահատման աշխատանքներին,
13. Իր իրավասությունների շրջանակներում մասնակցել ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվող այլ գործընթացների:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`


1. Բարձրագույն կրթություն/մագիստրոսի աստիճան համապատասխան ոլորտում,
2. առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՏՀՏ ոլորտում,
3. ՀՀ կրթական համակարգի և վերջին տարիների բարեփոխումների իրականացման ընթացքի իմացություն,
4. ՀՀ ՏՀՏ ոլորտի նորմատիվ իրավական ակտերի լավ իմացություն,
5. ծրագրերի մշակման պլանավորման, բյուջետավորման և հետազոտության փորձ,
6. համապատասխան ոլորտում կառավարման հմտություններ,
7. միջազգային կազմակերպություններում աշխատանքը կդիտվի որպես առավելություն,
8. հայերեն և անգլերեն լեզուների սահուն իմացություն,
9. համակարգչային հմտություններ՝ ինտերնետի օգտագործում, տվյալների բազայի կառավարման ունակություն, MS Offce ծրագրի օգտագործման հմտություն,
10. հաղորդակցման հմտություններ շահառուների հետ աշխատելու համար,
11. մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու և թիմային աշխատանքի ունակություն:

 

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝


1) գրավոր դիմում` կցվում է,
2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատաս¬խան տեղեկանք.
5) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.
6) անձնագրի պատճենը.
7) 2 բնութագիր (երաշխավորագիր).
8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:


Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման պահանջներին համապատասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները:

 

Մրցույթը կանցկացվի 2016 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 11:00-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկում:
Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի շենքում` ք. Երևան, Ս. Վրացյան 73, 2-րդ հարկ, ընդունարան` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 11.00-ից մինչև 13.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2016 թվականի օգոստոսի 15-ը:
Դիմումի Ձևը տեղադրված է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կայքում /www.cfep.am/:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկ` 57 56 90 (29) հեռախոսահամարով:

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...