Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ

20.03.2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ՝ այցելելով մարզի մի շարք կրթական հաստատություններ։ Նախարարին ուղեկցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Ժաննա Անդրեասյանը նախ եղել է Գյումրու թիվ 41 և թիվ 19 հիմնական դպրոցներում, որոնք հիմնանորոգվել են Կառավարության՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցի և 500 մանկապարտեզի ծրագրի շրջանակում: Նշենք, որ Գյումրու թիվ 41 դպրոցում Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծվել են բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ, իսկ միկրոծրագրի իրականացման արդյունքում ստեղծված նախակրթարանը գործում է 2024թվականից :
Ժաննա Անդրեասյանը շրջել է դասասենյակներում, ծանոթացել ուսումնական միջավայրին, զրուցել ուսուցիչների և սովորողների հետ:Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցում շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Դպրոցն արդեն ապահովված է նաև նոր ուսումնական գույքով։ Դպրոցում սովորում է 711 աշակերտ: Նախարարը շրջել է վերանորոգված շենքում, ծանոթացել դասասենյակների, ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին։ Քննարկվել են կրթական միջավայրի արդիականացմանն ու ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Ժաննա Անդրեասյանը նաև հետևել է ֆիզիկայի լաբորատորիայում իրականացվող ուսումնական գործընթացին և հետաքրքրվել աշակերտների տպավորություններով նոր պայմաններից՝ կարևորելով գործնական ուսումնառության դերը կրթության որակի բարձրացման գործում։
Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է աշակերտների մասնագիտական կողմնորոշմամբ, ապագա ծրագրերով և գիտության նկատմամբ հետաքրքրությամբ։
Նախարարը շրջել է նաև նախակրթարնում, ծանոթացել ստեղծված պայմաններին խոսել դաստիարակների ու սաների հետ:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...