Նորություններ

Աշխատանքային այցեր նորաստեղծ նախակրթարաններում

13.11.2025

Նոյեմբերի 12-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի համակարգող Լ. Շառոյանը այցեր է իրականացրել Երևանի թվով հինգ կրթական հաստատություններում: Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել դպրոցների տնօրենների, ուսուցիչների և նախակրթարանների սաների հետ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքների արդյունքներին:
Աշխատանքային այցը մեկնարկել է Երևանի թիվ 140 հիմնական դպրոցից, որտեղ 2025 թվականին հիմնվել է նոր նախակրթարան։
ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչը դպրոցի աշխատակիցների ուղեկցությամբ շրջել է նախակրթարանում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել դաստիարակների հետ։ Նախադպրոցական տարիքի երեխաներն իրենց օրերն անցկացնում էին հարմարավետ գեղեցիկ ու գունեղ սենյակներում՝ լի ուսումնական նյութերով ու խաղալիքներով։ Հաջորդ կանգառը Երևանի թիվ 52 հիմնական դպրոցն էր, որտեղ ևս ստեղծվել էր նոր նախակրթարան: Դպրոցի տնօրենի ուղեկցությամբ շրջելով խմբասենյակներով, Լ. Շառոյանը եղավ նախակրթարանի բակում: Տնօրենը ներկայացրեց նախակրթարանի ստեղծման ընթացքը, խոսեց հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին: Նշենք, որ 25 երեխայի համար նախատեսված նախակրթարանը ծրագրի իրականացման արդյունքում կահավորվել է համապատասխան ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել է մանկական գրականությամբ, ուսումնական նյութերով ու խաղալիքներով: Իրականացվել է նաև տնօրենի և դաստիարակների վերապատրաստում:Լ. Շարոյանը նաև եղավ Երևանի թիվ 69 հիմնական դպրոցում ծանոթացավ նորաստեղծ նախակրթարանի պայմաններին: Նշենք, որ նախակրթարաններն ունեն հարմարեցված միջավայր: Աշխատանքային այցն ամփոփվեց Երևանի թիվ 91 հիմնական դպրոցում, որտեղ սեպտեմբերից իր գործունեությունն է մեկնարկել նորաստեղծ նախակրթարանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցը տպավորված էր վերջնական արդյունքներով և ստեղծված պայմաններով։ Հավելենք, որ 2025թ.-ի սեպտեմբերից Երևանում բնականոն գործում են թվով 11 նախակրթարաններ:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...