Նորություններ

Աշխատանքային այցեր նորաստեղծ նախակրթարաններում

07.11.2025

Նոյեմբերի 5-ին և 6-ին «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի դրամաշնորհների համակարգող Արմեն Մարտիրոսյանը և ինժեներ - խորհրդատու Վռամ Բոյաջյանը աշխատանքային այցեր են իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, Գավառի Հ Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում և Մարմարիկի միջնակարգ դպրոցում, որտեղ սեպտեմբերի 1-ից պաշտոնապես բացվել էին ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում հիմնված նորաստեղծ նախակրթարանները: Այցի նպատակը վերոնշյալ կրթօջախներում միկրոծրագրերի շրջանակներում ստեղծված նախակրթարանների գործունեությանը ծանոթանալն էր: Առաջին կանգառը Գավառի Հ. Թումանյանի անվան, թիվ 3 հիմնական դպրոցն էր, որտեղ ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցներին ողջունեց դպրոցի տնօրենը: Տնօրենը կարևորեց դպրոցում իրականացված ծրագրի նշանակությունը սաների կրթության և դաստիարակության գործում: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբասենյակներով, եղան նաև նախակրթարանի բակում: Տնօրենը ներկայացրեց նախակրթարանի ստեղծման ընթացքը, խոսեց հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին: Նախակրթարանը, ծրագրի իրականացման արդյունքում կահավորվել է համապատասխան ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել է մանկական գրականությամբ, ուսումնական, ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Իրականացվել է նաև տնօրենի և դաստիարակների վերապատրաստում: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները եղան նաև Մարմարիկի և Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցներում, որտեղ ևս սեպտեմբերի 1-ից գործում են նորաստեղծ նախակրթարանները: Իրականացված աշխատանքների արդյունքներն տեսանելի են և փաստում են միկրոծրագրերի կարևորության և արդյունավետության մասին: Հավելենք, որ այս տարի արդեն իսկ հիմնվել են թվով 20 նախակրթարաններ ՀՀ մարզերում և Երևանում :

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...