Նորություններ

ՀԲ առաջադրանքի թիմի ղեկավարը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները

20.10.2025

Հոկտեմբերի 6-10-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն: Հայաստան այցի շրջանակում ՀԲ ներկայացուցիչը հոկտեմբերի 6-ին այցելել էր Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ՆՄՀ շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծվող Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոն, որտեղ տեղակայված են Գյուղատնտեսական ռոբոտների (ագրոբոտերի) մշակման և նախագծման լաբորատորիան՝ AgrobotLAB, Ծրագրավորման լաբորատորիան՝ ITLab, նոր ուսումնական լսարաններ, լաբորատորիաներ և աշխատասենյակներ: «Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի» ստեղծման ընթացքը՝ մանրամասն ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցչին: Հյուրերին ընդունեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, նրա ուղեկցությամբ ՀԲ ներկայացուցիչը կենտրոնի հարկաբաժնում շրջայցի ընթացքում զրուցեց «Գյուղատնտեսական մեխատրոնիկա և ռոբոտաշինություն» կրթական ծրագրի անդրանիկ առաջին կուրսի ուսանողների հետ. մասնավորապես, ականատես եղավ, թե ընդամենը մեկ ամիս առաջ ուսանող դարձած երիտասարդները ինչպես են օգտագործում 3D մոդելավորման սարքը, աշխատեցնում հետազոտող ԱԹՍ-ն, պարարտացման, բուժման եւ բազմաթիվ այլ նպատակների համար նախատեսված դաշտային ռոբոտ մեքենաները, վայելում շատ բարեկամաբար տրամադրված «հովվաշան» ընկերակցությունը: Նշենք, որ ծրագրի շրջանակներում նախատեսված է ձեռք բերել մի շարք ժամանակակից լաբորատոր սարքավորումներ և ուսումնական ռոբոտներ, դրանց մի մասը արդեն իսկ տեղակայված էր բուհում, մյուս մասը մատակարարման փուլում էր։

Ուսանողների հետ հաճույքով զրույցի բռնվելուց հետո տիկին Կոնիմոտոն նշեց, որ տպավորված է նրանց նպատակասլացությամբ: ՀԲ պատվիրակության հաջորդ կանգառը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն էր (ՀՊՄՀ): ՀԲ-ի ներկայացուցիչը ծանոթացավ ՆՄՀ-ի շրջանակում հիմնված ապագա և ներկա ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի հնարավորություններին և գործունեությանը։
Նշենք, որ ԲՏՃՄ ոլորտում սովորող ապագա մանկավարժների և գործող ուսուցիչների ուսուցչամեթոդական, հետազոտական և ստեղծագործական հմտությունների զարգացմանը միտված նյութատեխնիկապես վերազինված ժամանակակից գերազանցության այս կենտրոնը, ներառում է ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության, տեխնոլոգիայի (ճարտարագիտություն և մաթեմատիկա ներառյալ), ինֆորմատիկայի լաբորատորիաները, գիտական միջոցառումների և վերապատրաստման ժամանակակից սրահը, մասնագիտական կողմնորոշման և նախնական փորձառության ձևավորման լսարանը: Շիզուկա Կոնիմոտոն ականատես եղավ տվյալ պահին ընթացող դասապրոցեսին, տեսավ թե ինչպես են ուսանողները օգտագործում ծրագրի շրջանակում ձեռք բերված լաբորատոր սարքավորումները, պարագաներն ու մուլյաժները, խոսեց ապագա ուսուցիչների հետ:
Օրն ամփոփվեց ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում, որտեղ հանդիպման առանցքում կողմերն անդրադարձան աշխատանքային և կազմակերպչական տարբեր խնդիրների՝ մասնավորապես քննարկման տիրույթում էր «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի համատեքստում «Հանրակրթության որակի բարելավում» բաղադրիչի թվով 4 ենթաբաղադրիչների և «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը» բաղադրիչի գործունեությունը:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...