Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

06.10.2025

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն հոկտեմբերի 6-ին  ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Ֆաբրիցիո Ձարկոնեին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է Ֆաբրիցիո Ձարկոնեին և շնորհավորել Հայաստանում կարևոր առաքելության մեկնարկի կապակցությամբ: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ Համաշխարհային բանկը տարիներ շարունակ եղել է Հայաստանի կրթական բարեփոխումների առանցքային գործընկերներից մեկը։ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ նոր տնօրենի պաշտոնավարումը կնպաստի երկկողմ կապերի հետագա ընդլայնմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍ նախարարության և Համաշխարհային բանկի միջև գործող ծրագրերի ընթացքը և համագործակցության նոր ուղղությունները՝ ուշադրություն դարձնելով կրթական ենթակառուցվածքների արդիականացմանը, բարձրագույն կրթության զարգացմանը, ինչպես նաև դպրոցների և նախակրթարանների հիմնման ծրագրերին։

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Ֆաբրիցիո Ձարկոնեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վերահաստատելով պատրաստակամությունը շարունակելու և խորացնելու համագործակցությունը կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու զարգացման ծրագրերի շրջանակում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին, դպրոցներում բնագիտական և ինժեներական սարքավորումներով համալրված ժամանակակից լաբորատորիաների հիմնմանը, ինչպես նաև ուսուցիչների շարունակական վերապատրաստման ապահովմանը: Ֆաբրիցիո Ձարկոնեն բարձր է գնահատել ՀՀ կառավարության հանձնառությունը նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխման հարցում և վերահաստատել Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու իրականացվող բարեփոխումներին:

Աղբյուրը`https://escs.am/am/news/31890

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...