Նորություններ

ԵՊՀ-ն՝ « ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսին ներկայացրեց ՆՄՀ դրամաշնորհով ստեղծվող Օպտիկական միկրոհամակարգերի կենտրոնը

18.09.2025

Սեպտեմբերի 16-ին ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ.ԵՊՀէքսպո-2025» ցուցահանդեսը:Ցուցահանդեսը մեկ հարկի տակ համախմբեց դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչներին և գործատուներին։«ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն ստացան ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ստեղծված Օպտիկական միկրոհամակարգերի կենտրոնը ևս իր ակտիվ մասնակցությունն է ունեցել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025»-ին։ էքսպոյի ցուցադրությունների ընթացքում մասնակիցներին ներկայացվել են նորաստեղծ կենտրոնի հնարավորությունները և «Օպտիկա և ֆոտոնիկա» նոր մագիստրոսական ծրագրի առավելությունները, ինչպես նաև՝ այնպիսի սարքավորումներ, որոնք տարբեր գիտափորձերի մասին բազային պատկերացումներ տվեցին այցելուներին:
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մուշեղ Ռաֆայելյանը, շեշտելով այսօրինակ միջոցառումների կարևորությունը, ասաց, որ կրթական տոնավաճառի նպատակը կրթական ստորաբաժանումների տաղավարների միջոցով դիմորդներին ծանոթացնելն է ԵՊՀ կրթական ծրագրերին և հեռանկարներին: «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2025»-ը լավ հարթակ է ներկայացնելու կենտրոնի հնարավորությունները և ուսանողներին ու շրջանավարտներին ծանոթացնելու այս նոր կրթական ծրագրին:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...