Նորություններ

11 Նոր նախակրթարան է բացվել Երևանում

12.09.2025

Սեպտեմբերի 1-ից Երևանում գործում են 11 նոր նախակրթարաններ՝ Երևանի թիվ 140 և թիվ 91, Գայի անվան թիվ 129, Հ.Օշականի անվան թիվ.172 , Ա.Խանջյանի անվան թիվ 53, Ա.Արմենակյանի անվան թիվ 26, Ա.Սախարովի անվան թիվ 69, Կ. Զարյանի անվան թիվ117, Հ.Կարապենցի անվան թիվ 6, Հովհ.Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցներում, ինչպես նաև Ա. Մանուկյանի անվան թիվ.93 միջնակարգ դպրոցում: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրականացված միկրոծրագրի արդյունքում դպրոցներում կատարվել են վերանորոգման աշխատանքներ. դռների ու պատուհանների տեղադրում, իրականացվել է սալիկապատում, պատերի հարդարման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Ապա՝ նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով Սաների համար նախակրթարաններն ապահովված են գեղեցիկ ու գունագեղ սենյակներով, հարմարավետ պահարաններով ու խաղալիքներով լի անկյուններով։ Հարկ է նշել, որ նախապես իրականացվել է նաև նախակրթարաններում աշխատող դաստիարակների վերապատրաստում: Ինչպես նաև՝ պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները և նորաստեղծ նախակրթարաններն ունեն նաև հարմարեցված միջավայր: Նախակրթարաններում կրթություն են ստանալու նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ: Նշենք, որ ամբողջ հանրապետությունում այս ուսումնական տարի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում բացվել են 20 նոր նախակրթարան: 

Նորություններ

18.09.2025 ԵՊՀ-ն՝ « ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսին ներկայացրեց ՆՄՀ դրամաշնորհով ստեղծվող Օպտիկական միկրոհամակարգերի կենտրոնը Սեպտեմբերի 16-ին ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ.ԵՊՀէքսպո-2025» ցուցահանդեսը:Ցուցահանդեսը մեկ հարկի տակ համախմբեց դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչներին և գործատուներին։«ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն ստացան ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։... 12.09.2025 11 Նոր նախակրթարան է բացվել Երևանում Սեպտեմբերի 1-ից Երևանում գործում են 11 նոր նախակրթարաններ՝ Երևանի թիվ 140 և թիվ 91, Գայի անվան թիվ 129, Հ.Օշականի անվան թիվ.172 , Ա.Խանջյանի անվան թիվ 53, Ա.Արմենակյանի անվան թիվ 26, Ա.Սախարովի անվան թիվ 69, Կ. Զարյանի անվան թիվ117, Հ.Կարապենցի անվան թիվ 6, Հովհ.Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցներում, ինչպես նաև Ա. Մանուկյանի անվան թիվ.93 միջնակարգ դպրոցում: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության... 10.09.2025 Նոր նախակրթարաններ` ՀՀ մարզերում Սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի Շիրակի և Կոտայքի մարզերի կրթական հաստատություններում բացվել են նոր նախակրթարաններ: Գավառի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում այս ուսումնական տարին կրկնակի տոնական էր: Առաջին անգամ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել 15 սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում»...