Նորություններ

Կրթական ծրագրերի կենտրոնի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

01.09.2025

Սիրելի՜ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,
ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը սրտանց շնորհավորում է նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Նոր ուսումնական տարին առանձնակի պարտավորեցնող է մեզ համար, քանի որ իրականացրել և իրականացնում ենք բարեփոխումների բազում ծրագրեր` նպատակ ունենալով կրթական համակարգում ապահովել ժամանակակից միջազգային կրթական չափանիշներին համապատասխան միջավայր և որակ:
Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ , ՀՀ ԿԳՄՍ նախարարության և կրթական ծրագրերի կենտրոնի աջակցությամբ մայրաքաղաքի և մարզերի կրթական հաստատություններում իրենց դռներն են բացել նորաստեղծ նախակրթարանները, բազում աշակերտներ սովորում են հիմնանորգված և ժամանակակից լաբորատորիաներով համալրված դպրոցներում, իսկ մի շարք բուհեր իրենց ուսումնական գործընթացը մեկնարկում են նորարարական լաբորատորիաներով, ժամանակակից ենթակառուցվածքներով ու գերազանցության կենտրոններով:
‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, կրթության ոլորտի ներկայացուցիչներին մաղթում է հաջողություն, արդյունավետ աշխատանք. ցանկանում, որ ուսումնական տարին նրանք մեկնարկեն աշխատանքային նոր լիցքով ու եռանդով...
ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...