Նորություններ

Իրականացվել են ստուգայցեր հիմնանորոգվող ավագ դպրոցներում***

27.08.2025

‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը ›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում ՀՀ մարզերում հիմնանորոգվող թվով չորս ավագ դպրոցներում իրականացվել են ստուգայցեր ԿԾԿ ԾԻԳ-ի բնապահպան-խորհրդատուի կողմից: 2025թ.-ի օգոստոսին Ա. Կարապետյանը իրականացրել է ընտրանքային տեղային մոնիթորինգներ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում , ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցում ինչպես նաև եղել է մայրաքաղաքի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում, որտեղ ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները: Ընտրանքային այցելությունների ժամանակ բնապահպան խորհրդատուն դիտարկել է դպրոցների հիմնանորոգման ընթացքում անվտանգության, բնապահպանական և սոցիալական կանոնների պահպանումը, շրջակա միջավայրի համար և կլիմայի փոփոխության տեսանկյունից անվնաս նյութերի և տեխնոլոգիաների ներդրումն ու օգտագործումը: Աշխատանքային այցերի շրջանակում Ա. Կարապետյանը արձանագրել է, որ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում շինարարական հրապարակները ցանկապատված են, նախազգուշացնող նշանները տեղադրված են: Իրականացվող աշխատանքները չեն խանգարում հետիոտնի և մեքենաների տեղաշարժին, շինարարական մեքենաները և սարքավորումները ստանդարտ տեխնիկական վիճակում են, ավելցուկային ծուխը և աղմուկը, վառելիքի և քսայուղերի արտահոսքը բացակայում է: Շինարարական նյութերը և թափոնները տեղափոխվում են ծածկ ունեցող մեքենաներով: Բնապահպան խորհրդատուն հավաստիացրեց, որ բոլոր շինարարական հրապարակները ապահովված են ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ, կահավորված են առաջին բժշկական օգնության և հակահրդեհային միջոցներով: Դիտարկված բոլոր դպրոցներում շինարարական աշխատանքներն ամփոփման փուլում են:
Հավելենք, որ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի աշխատանքներն ուղղված են ընտրված ավագ դպրոցների հիմնանորոգմանը, համապատասխան ուսումնական և ուսուցողական սարքավորումների տրամադրմանը:

 

Նորություններ

18.09.2025 ԵՊՀ-ն՝ « ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսին ներկայացրեց ՆՄՀ դրամաշնորհով ստեղծվող Օպտիկական միկրոհամակարգերի կենտրոնը Սեպտեմբերի 16-ին ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ.ԵՊՀէքսպո-2025» ցուցահանդեսը:Ցուցահանդեսը մեկ հարկի տակ համախմբեց դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչներին և գործատուներին։«ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն ստացան ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։... 12.09.2025 11 Նոր նախակրթարան է բացվել Երևանում Սեպտեմբերի 1-ից Երևանում գործում են 11 նոր նախակրթարաններ՝ Երևանի թիվ 140 և թիվ 91, Գայի անվան թիվ 129, Հ.Օշականի անվան թիվ.172 , Ա.Խանջյանի անվան թիվ 53, Ա.Արմենակյանի անվան թիվ 26, Ա.Սախարովի անվան թիվ 69, Կ. Զարյանի անվան թիվ117, Հ.Կարապենցի անվան թիվ 6, Հովհ.Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցներում, ինչպես նաև Ա. Մանուկյանի անվան թիվ.93 միջնակարգ դպրոցում: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության... 10.09.2025 Նոր նախակրթարաններ` ՀՀ մարզերում Սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի Շիրակի և Կոտայքի մարզերի կրթական հաստատություններում բացվել են նոր նախակրթարաններ: Գավառի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում այս ուսումնական տարին կրկնակի տոնական էր: Առաջին անգամ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել 15 սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում»...