Նորություններ

Մշտադիտարկում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում

01.08.2025

Հուլիսի 24-ին աշխատանքային այցով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) էին «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԿԾԿ ԾԻԳ-ին ԵՊԲՀ-ի դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատուններ՝ Կ. Թռչունյանը և Գ. Մարգարովը: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ մշտադիտարկումն էր: ԵՊԲՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար, գիտության գծով պրոռեկտոր պրոֆեսոր Կ. Ենկոյանը ներկայացրեց ՆՄՀ շրջանակներում հիմնվող Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայի ստեղծման աշխատանքները: Նշենք, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ժամանակակից և հզոր ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա է ստեղծվում, որը միավորելով գերժամանակակից մանրադիտարկման, բջջային հաշվարկի, լրացված ու վիրտուալ իրականության առանձնահատկությունները, հնարավորություն կընձեռի համակողմանիորեն պատկերավորել գլխուղեղի բջջային ճարտարագիտությունը՝ համալրելով այն զգայական ներգրավվածությամբ: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի մասնագիտական խորհրդատու Կ.Թռչունյանը բուհի ներկայացուցիչների հետ դիտարկեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռքբերված լաբորատոր սարքավորումներն ու պարագաները, դրանց համապատասխանությունը պայմանագրով սահմնաված տեխնիկական բնութագրերին, քննարկեց լաբորատոր սարքավորումների հնարավորությունները, իսկ մշակված ծրագրի գործիքակազմն ու ծրագրի տեխնիկական առաջադրանքին համապատասխանությունը դիտարկվեց Գ. Մարգարովի կողմից: Պրոֆեսոր Կ. Ենկոյանը ներկայացրեց, որ «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսված լրացված և վիրտուալ իրականության ծրագրային փաթեթով ստեղծվել է վիրտուալ իրականության «Ընդգրկուն կոգնիտիվ սուպերմարկետ» ծրագիրը, որը փորձարկվել է տարբեր տարիքի անձանց կոգնիտիվ ֆունկցիաները գնահատելու նպատակով: ՎԻ սուպերմարկետն ուղղված է անհատի կոգնիտիվ տարբեր ֆունկցիաների գնահատմանը, ինչպիսիք են ճիշտ կողմնորոշումը, հիշողությունը, ճանաչողությունը և այլն: Այն 3D սուպերմարկետ է վիրտուալ իրականության մեջ՝ ներառելով իրական կյանքում առկա սուպերմարկետի պարամետրերը: Ծրագիրը կարող է դառնալ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի մտավոր սեփականությունը և ունի առևտրայնացման իրական հնարավորություն:
‹‹Այս առանձնահատուկ և նորարարական ծրագրի ստեղծումը և հետագա կիրառումը կարող է լայն հնարավորություններ բացել Ալցհեյմերի հիվանդության և կոգնիտիվ խանգարումներով ուղեկցվող այլ հիվանդությունների վաղ ախտորոշման, դրանց զարգացման մոնիթորինիգի և բուժման արդյունավետության գնահատման համար››,- հավելեց պրոֆեսորը:

 Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան լիարժեք կգործի նոր ուսումնական տարվանից: Հավելենք, որ ստեղծվող կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով, դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, իրականացվել է  համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Կ. Ենկոյանը նշեց, որ ծրագրի շրջանակում նորմալ անատոմիայի ամբիոնի հետ նախաձեռնել են համատեղ հետազոտական նախագիծ՝ «Նորմալ անատոմիա» առարկայի ուսուցման մեջ որպես օժանդակ միջոց վիրտուալ իրականության մեթոդի կիրառման գնահատումը» թեմայով: Նախագծի նպատակն է գնահատել վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը նորմալ անատոմիայի դասավանդման գործընթացում: Հետազոտության ընթացքում գնահատվելու է վիրտուալ իրականության ազդեցությունը ուսանողների ըմբռնման, գիտելիքի պահպանման և տարածական կողմնորոշման վրա: Գնահատման հիմքում դրվելու է ավանդական դասավանդման մեթոդների և VR տեխնոլոգիաների ներդրմամբ իրականացվող ուսուցման համեմատությունը։ Նախագծի արդյունավետ իրականացման նպատակով ձեռք է բերվել հասանելիություն Medicalholodeck լրացված և վիրտուալ իրականության հարթակի հնարավորություններին:
‹‹Այսպիսի հնարավորություններով օժտված լաբորատորիայի ստեղծումը կնպաստի ոլորտի թիրախային հետազոտությունների իրականացմանը››, - հավելեց պրոռեկտորը:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...