Նորություններ

Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան շարունակում է ընդլայնել իր գիտական և տեխնոլոգիական հնարավորությունները

25.07.2025

Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան շարունակում է ընդլայնել իր գիտական և տեխնոլոգիական հնարավորությունները: Նշենք , որ վերոնշյալ ենթակառուցվածքը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող ‹‹Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն›› դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան հուլիսի 4-ին մեկնարկել է հետաքրքիր և արդյունավետ համագործակցություն Leica Microsystems-ի և վերջինիս ներկայացուցիչ Գեո-Նալ ընկերության հետ, որի շրջանակում լաբորատորիայում կայացավ երկօրյա միջոցառում՝ ներառյալ վերապատրաստման դասընթաց լաբորատորիայի թիմի համար և բաց հանրամատչելի սեմինար՝ ոլորտի մասնագետների և ուսանողների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան ‹‹Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն›› դրամաշնորհային ծրագրի շրջանակում համալրվել էր նորագույն կոնֆոկալ ֆլյուորեսցենտային մանրադիտակով, որի գործարկման նպատակով Leica-ի առաջատար մասնագետները՝ Անդրեաս Ֆուլտերերն ու Նիկոդեմ Շիմանսկին, իրականացրեցին գործնական վերապատրաստում։ Թրեյնինգի ընթացքում լաբորատորիայի թիմը աշխատեց նոր սարքի հետ՝ ուսումնասիրելով հեղուկ բյուրեղային նմուշ և դրա մեջ առաջացած դեֆեկտների չափերը՝ իրական ժամանակում:
Հուլիսի 25-ին կայացավ նաև բաց սեմինար, որին մասնակցեցին բազմաթիվ հետազոտողներ, ուսանողներ և ոլորտով հետաքրքրված անձինք: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին Leica-ի միկրոսկոպիկ լուծումները՝ ինչպես կենսաբանական, այնպես էլ նյութագիտության ուղղություններով, ուղեկցված գործնական ցուցադրություններով: Հավելենք` Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի արդյունավետ գործունեությունը փաստում է ծրագրի կայունության և շարունակականության մասին:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...