Նորություններ

Քննարկվեց ԲՏՃՄ կենտրոնի ռազմավարական փաստաթղթերի փաթեթը

05.06.2025

«Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի հիմնում, ապագա և ներկա ուսուցիչների կարողությունների զարգացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ում անցկացվեց սեմինար-քննարկում: Ծրագիրը իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում: Հանդիպմանը ներկա էր Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետների աշխատակազմը։
Սեմինարի ընթացքում ՀՊՄՀ-ի ռեկտորի խորհրդական, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը ներկայացրեց նորաստեղծ կենտրոնի գործունեության արդյունավետության նպատակով ծրագրի շրջանակներում մշակված հիմնարար փաստաթղթերը։ Մասնավորապես՝ հայեցակարգի, գործունեության կանոնակարգի, լաբորատորիաների աշխատանքի անվտանգության պահպանման կարգի, զարգացման ռազմավարական ծրագրի (2025-2029թթ․) կառուցվածքը, բովանդակային հիմնական դրույթները, կենտրոնի գնահատման համար հիմնական կատարման ցուցանիշները։ Ծավալվեց կառուցողական քննարկում՝ կենտրոնի առաքելության, նպատակի, խնդիրների, գործառույթների, գործունեության ուղղությունների, որակի, կառավարման և հաշվետվողականության մեխանիզմների դրույթների շուրջ։ Հատկապես կարևորվեց հիմնական կատարման ցուցանիշների հարցը, հստակեցվեցին կենտրոնի զարգացման ռազմավարական ծրագրով 2025-2029թթ․-ի համար առաջընթացի գնահատման ցուցիչները։ Հանդիպման ավարտին մասնակիցները կենտրոնի զարգացման հնարավոր ուղիների վերաբերյալ իրենց պատկերացումներն ու առաջարկները ներկայացրին նաև հարցաթերթում։
«Նման հանդիպում-քննարկումները շահեկան են Կենտրոնի գործունեության պլանավորման, մշակված փաստաթղթերի որակի, արդյունքների իրատեսականության և կանխատեսելիության, ինչպես նաև մասնակցայնության և հետադարձ կապի ապահովման տեսանկյունից»,- նշեց Հակոբ Թադևոսյանը։
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...