Նորություններ

Երևանի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների աշխարհագրության ուսուցիչներ վերապատրաստվեցին նորաստեղծ լաբորատորիայում

03.06.2025

ՀՊՄՀ-ի «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի աշխարհագրության լաբորատորիան այսօր հյուրընկալել էր Երևանի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների աշխարհագրության ուսուցիչների։ Նպատակն էր ծանոթացնել կառույցի նորագույն սարքավորումներին, մասնավորապես՝ եղանակային դիտումների համար նախատեսված դպրոցական օդերևութաբանական տեղակայանին, քարտեզագրական մի շարք գործիքների՝ կուրվիմետր, կողմնացույց և այլն, որոնք կիրառվում են տեղանքում կողմնորոշվելու, քարտեզների, հատակագծերի և գլոբուսի վրա կորագծերի երկարությունների չափման համար: Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարիետա Մուրադյանը, դոցենտ Սամվել Կրոյանն ու ամբիոնի ասիստենտ Վարդուհի Հովհաննիսյանն ուսուցիչների համար անցկացրին վարպետության գործնական դաս՝ նորաստեղծ լաբորատորայի ժամանակակից սարքավորումների կիրառմամբ։ Ուսուցիչները նաև հնարավորություն ունեցան աշխատելու կետի աշխարհագրական կոորդինատները և ծովի մակարդակից բարձրությունը գտնելու համար նախատեսված լաբորատորիայի գլոբալ տեղորոշման համակարգով /GPS սարքերով/։Հանդիպման մասնակիցները Մանկավարժական կատարած այցը գնահատեցին արդյունավետ․ գործնական մասից բացի, քննարկվեցին աշխարհագրության ուսուցման կազմակերպման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր։ Ուսուցիչները հույս հայտնեցին, որ նման ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական։
Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանում գործում է գերազանցության եզակի կենտրոն՝ տեխնիկապես հագեցած լաբորատորիաներով,որը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...