Նորություններ

Մեկնարկել է ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի ամփոփիչ մշտադիտարկումը

21.05.2025

Մայիսի 19-ին «Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի շրջանակներում մեկնարկել է ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի ամփոփիչ մշտադիտարկումը՝ ՆՄՀ դրամաշնորհառու բուհերում: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին  «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԿԾԿ ԾԻԳ-ին ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու՝ Արամ Պապոյանը: Աշխատանքային խմբի անդամներին ԵՊՀ-ի Ֆիզիկայի ինստիտուտում դիմավորեց դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի վարիչ Մուշեղ Ռաֆայելյանը: Ներկաները դրամաշնորհային ծրագրի ղեկավարի ու համակարգողի ուղեկցությամբ եղան բուհի կողմից Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնում: Նշենք, որ տարածքի վերնորոգվումը և կահավորումը իրականացվել էր ծրագրի նախորրդ փուլերում: Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք բերված լաբորատոր սարքավորումները տեղակայված էին համապատասխան տարածքներում: Այցի ընթացքում ներկաները քննարկեցին լաբորատոր սարքավորումների հնարավորությունները: Մ. Ռաֆայելյանը մանրամասն ներկայացրեց իր տեսակով եզակի Կոնֆոկալ ֆլուորեսցենտային մանրադիտակի հնարավորությունները՝ փաստելով, որ սարքի միջոցով արդեն կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր հետազոտություններ: Ծրագրի ղեկավարի հավաստմամբ, գիտաուսումնական կենտրոնը համալրված լինելով անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով արդեն իսկ նպաստում է կրթության ու հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը ԵՊՀ-ում։ Հանդիպման ընթացքում մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի հետ քննարկեցին ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Ծրագրի ղեկավար Մ. Ռաֆայելյանը հավաստիացրեց, որ մի շարք քայլեր են ձեռնարկվել նաև կրթական գործընթացի բովանդակության արդիականացման ուղղությամբ՝ մասնավորապես հաստատման փուլում է նոր՝ «Օպտիկա և ֆոտոնիկա» մագիստրոսական ծրագիրը, ինչպես նաև ծրագրի շրջանակում ձեռք բերված սարքերի առկայությամբ պայմանավորված վերանայվել են բակալավրիատում դասավանդվող դասընթացներն ու առարկայական նկարագրերը: Մ. Ռաֆայելյանը շեշտեց, որ կենտրոնի մասնագետները համագործակցում են օտարերկրյա համալսարաններում աշխատող գործընկերների հետ՝ ձևավորելով գիտակրթական նոր կապեր կրթության, գիտության ու արդյունաբերության ոլորտներում: Հավելենք, որ կենտրոնի պաշտոնական բացումը տեղի կունենա առաջիկայում , սակայն մայիսի 12-ին՝ Երևանի պետական համալսարանում անցկացված «Հաշվետու գիտաժողով-2025»-ի շրջանակում, Օպտիկական միկրոհամակարգերի կենտրոնի գիտաշխատողներ Տաթևիկ Սարուխանյանը և Վահրամ Գրիգորյանը ներկայացրել են կենտրոնում կատարվող ընթացիկ հետազոտությունները:


 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...