Նորություններ

«Հաշվետու գիտաժողով-2025» գիտական միջոցառումանը ներկայացվեցին Օպտիկական միկրոհամակարգերի կենտրոնում կատարաված հետազոտությունները

14.05.2025

Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Հաշվետու գիտաժողով-2025» գիտական միջոցառումը՝ արդեն ավանդական դարձած ձևաչափով միավորելով ԵՊՀ գիտական ներուժը։ Գիտաժողովը նպատակ ունի ամփոփելու տարբեր ստորաբաժանումների գիտական գործունեությունն ու ապագա ծրագրերը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով այս գիտական միջոցառման անցկացումը, ասաց. «Արդեն երկրորդ տարին է, ինչ կազմակերպվում է այս գիտաժողովը՝ հրաշալի հնարավորություն ընձեռելով քննարկելու ԵՊՀ գիտակրթական կենտրոնների, ինստիտուտների և լաբորատորիաների կատարած աշխատանքներն ու արձանագրած արդյունքները››։
«Հաշվետու գիտաժողով-2025»-ի շրջանակում, Օպտիկական միկրոհամակարգերի կենտրոնի գիտաշխատողներ Տաթևիկ Սարուխանյանը և Վահրամ Գրիգորյանը ներկայացրեցին կենտրոնում կատարած իրենց ընթացիկ հետազոտությունները:
Տաթևիկ Սարուխանյանը ներկայացրեց երկֆոտոն պոլիմերացման վրա հիմնված իր աշխատանքը, որը վերաբերում է մոտ 200 նանոմետր կառուցվածքների ստեղծմանը։ Այս մոտեցումը կարող է կիրառվել միկրոչիպերի ու նանոմաշտաբ սարքերի նախագծման մեջ։
Վահրամ Գրիգորյանը խոսեց Բրեգի անդրադարձման միջոցով լույսի կառավարման հնարավորությունների մասին՝ ցուցադրելով, թե ինչպես կարելի է օպտիկական համակարգերում հասնել ճշգրիտ վերահսկման։
‹‹Մենք շարունակում ենք աշխատել նոր տեխնոլոգիական լուծումների ուղղությամբ››,- հավելեց Վահրամ Գրիգորյանը
Հիշեցնենք, որ Օպտիկական միկրոհամակարգերի կենտրոնը ստեղծվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում։
«Հաշվետու գիտաժողով-2025» գիտական միջոցառումը կշարունակվի ս.թ. մայիսի 12-ին, 13-ին ու 14-ին և կամփոփի ԵՊՀ գիտական ստորաբաժանումների գործունեությունը՝ հնարավորություն ընձեռելով ոլորտի առաջատար գիտնականներին և հետազոտողներին ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, գործունեության ուղղություններն ու տեսլականը:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...