Նորություններ

ՀԲ պատվիրակության այցերը նորաստեղծ նախակրթարաններ

07.04.2025

Ապրիլի 4-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի կրթական հաստատություններ: Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել դպրոցների տնօրենների, ուսուցիչների և նախակրթարանների սաների հետ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքների արդյունքներին:
Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն, Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ծրագրի ղեկավար Արմինե Խաչատրյանը, 1.1 ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը և 1.3 ենթաբաղադրիչի ղեկավար Մհեր-Մելիք-Բախշյանը ։ Համաշխարհային բանկի պատվիրակությունն աշխատանքային այցը մեկնարկել է Երևանի թիվ 88 հիմնական դպրոցում, որտեղ 2023 թվականին հիմնվել է նոր նախակրթարան։
Համաշխարհային բանկի պատվիրակությունը ԿԾԿ ԾԻԳ ներկայացուցիչների և դպրոցի աշխատակիցների ուղեկցությամբ շրջել է նախակրթարանում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել ուսուցիչների հետ։ Նախադպրոցական տարիքի երեխաներն իրենց օրերն անցկացնում էին հարմարավետ գեղեցիկ ու գունեղ սենյակներում՝ լի ուսումնական նյութերով ու խաղալիքներով։ Համաշխարհային բանկի պատվիրակության հաջորդ կանգառը Երևանի թիվ 151 հիմնական դպրոցում էր, որտեղ ստեղծվել էր նոր նախակրթարան: Հյուրերը նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբասենյակներով, եղան նախակրթարանի բակում: Տնօրենը ներկայացրեց նախակրթարանի ստեղծման ընթացքը, խոսեց հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին: Նշենք, որ 20 երեխայի համար նախատեսված նախակրթարանը ծրագրի իրականացման արդյունքում կահավորվել է համապատասխան ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել է մանկական գրականությամբ, ուսումնական նյութերով ու խաղալիքներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: Նախակրթարանն ունի հարմարեցված միջավայր:
Նախակրթարանում շրջայցն ամփոփելուց հետո ՀԲ ներկաները շարունակեցին այցը ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանը թիվ 2 հիմնական դպրոցում, որտեղ ապրիլից իր գործունեությունն էր մեկնարկել նորաստեղծ նախակրթարանը: Հյուրերը տպավորված էին վերջնական արդյունքներով և ստեղծված պայմաններով։
Հավելենք, որ 2024թ.-ի սեպտեմբերից երևանում և ՀՀ մարզերում բնականոն գործում են թվով 49 նախակրթարաններ, իսկ ներկայումս ընթացքի մեջ են նոր նախակրթարանների ստեղծման ևս 3 միկրոծրագրեր։

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...