Նորություններ

Գենդերազգայուն եւ գենդեր-արձագանքող կրթության վերաբերյալ վերապատրաստումներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում

25.02.2025

 ՀՀ-ում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի (այսուհետ՝ ԳՏՃՄ, անգլ.՝ STEM) ոլորտներում աղջիկ սովորողները շարունակում են զգալիորեն թերներկայացված լինել՝ սկսած կրթական մակարդակներից մինչեւ աշխատաշուկա: Այս գենդերային անհավասարակշռությունը, այլ կերպ ասած՝ անհավասար ներկայացվածությունը, պայմանավորված է հասարակության կարծրատիպերով, ուսուցման պրակտիկաներով և մանկավարժների գենդերազգայուն ուսուցման բացակայությամբ: «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներառել և ներկառուցել գենդերային հավասարության սկզբունքները և գենդեր-արձագանքող մանկավարժության բաղադրիչները կրթական համակարգում: ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում   ընտրված խորհրդատուի կողմից  կնքված պայմանագրի շրջանակներում մշակվել  է համապարփակ վերապատրաստման ծրագրի փաթեթ, որն ուղղված է  հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին գենդերազգայուն և գենդեր-արձագանքող մեթոդաբանության և մանկավարժության ռազմավարությունների և մարտավարությունների վերաբերյալ իրազեկելուն և կրթելուն, ինչպես նաև   ԳՏՃՄ-ի համատեքստում աղջիկ  սովորողների ներգրավվածության ապահովմանը և կրթության մեջ գենդերային կողմնակալ մոտեցումների և վերաբերմունքի նվազեցմանը :ԿԾԿ ԾԻԳ-ը  ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում    անհատ խորհրդատուն իր կողմից  մշակած   վերապատրաստման մոդուլներիհիման վրա 2024-2025 թվականների դեկտեմբեր-հունվար ամիսներին ՀՀ Արմավիրի մարզի 92 հանրակրթական դպրոցների շուրջ 366 ուսուցիչների համար իրականացրել է  գենդերազգայուն և գենդեր-արձագանքող կրթության վերաբերյալ վերապատրաստումներ: ։ Այս դասընթացները նպատակ ունեն արդյունավետ օգտագործել ժամանակակից ԳՏՃՄ լաբորատորիաները, որոնք հագեցած են լաբորատոր սարքավորումներով, նյութերով եւ  սարքերով՝ բարձրացնելու ուսուցիչների կարողությունները՝ ներգրավելու աղջիկ սովորողներին: Խորհրդատուի կողմից 2025 թվականի ընթացքում նախատեսվում է նաև  իրականացնել վերապատրաստումներ ՀՀ Արագածոտնի  Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցների ուսուցիչների համար, որոնք կօգնեն վերջիններիս աղջիկ սովորողներին ԳՏՃՄ-ում (STEM) ներգրավվելու և հավասար մասնակցություն ապահովելու հարցում:

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...