Նորություններ

Ընթանում են Կրթության կառավարման եւ տեղեկատվական համակարգի ամբողջական արդիականացման աշխատանքները

21.02.2025

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրով 1.3 ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվում է տվյալների վիզուալիզացիայի գործիքների մշակում եւ փորձարկում, որոնք կավելացվեն Կրթության կառավարման եւ տեղեկատվական համակարգին (ԿԿՏՀ)՝ ավելացնելով գործող համակարգի հաշվետվություններ տրամադրելու, վերլուծություններ իրականացնելու հնարավորությունը:Վերոնշյալ աշխատանքների համատեքստում 2024 թվականի ապրիլի 15-ին ԿԾԿ ԾԻԳ-ի և ԿՏԱԿ-ի միջև կնքվել է պայմանագիր՝ ԿԿՏՀ-ի բարելավմանն ուղղված նոր վիզուալիզացիայի գործիքների մշակման աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Պայմանագրի շրջանակներում ԿՏԱԿ-ի կողմից իրականացվել են տվյալների բազայի կառուցվածքի նախնական նախագծում, մասնավորապես՝ օգտատերերի, նրանց դերերի, թույլտվությունների մոդելավորում, տարբերակավորման կառավարման համակարգի նախագծում և այլն: ԿՏԱԿ-իկողմից իրականացված աշխատանքները դիտարկվել և ընդունվել են ԿԾԿ ԾԻԳ-ի անհատ խորհրդատուների կողմից։ 2025 թվականի ընթացքում շարունակվում է ԿԿՏՀ-ի բարելավման աշխատանքների իրականացումը, որի արդյունքում կներդրվի տվյալների պահպանման և արխիվացման ենթակառուցվածքը, վերլուծական գործիքների նոր հավաքածուն, հաշվետվությունների վիզուալիզացման գործիքները, որակի ապահովման և վերահսկման գործիքը, արհեստական բանականությամբ կառավարվող կանխատեսման համակարգը։Համաձայն պայմանագրի, ավարտը նախատեսվում է 2025 թվականի դեկտեմբերին, որի արդյունքում կունենանք համակարգի ամբողջական արդիականացում,կրթության կառավարման համակարգի բոլոր ենթահամակարգերի թարմացում, բջջային հավելվածների թողարկում: ԿՏԱԿ-ի կողմից ներկայացված աշխատանքներն ու ԿԿՏՀ-ի նոր մոդուլները փուլ առ փուլ կթեսթավորվերեն և կընդունվեն ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից ընտրված անհատ խորհրդատուների կողմից։
Բարելավված ԿԿՏՀ-ն արդյունավետ օգտագործման գիտելիքներն ու հմտությունները շահառուների ավելի մեծ շրջանակի համար զարգացնելու նպատակով ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից կընտրվի վերապատրաստող կազմակերպություն, որն էլ 2025 թվականի չորրորդ եռամսյակում կիրականացնի համապասասխան վերապատրաստումներ։
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...