Նորություններ

ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի մշտադիտարկում ՀՊՄՀ-ում

11.02.2025

Փետրվարի 6-ին «Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը՝ ՆՄՀ դրամաշնորհառու բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ): ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները, ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցչի հետ համատեղ ՀՊՄՀ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մ. Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնվող ապագա և ներկա ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի ստեղծման ընթացիկ աշխատանքներին:
ԲՏՃՄ ոլորտում սովորող ապագա մանկավարժների և գործող ուսուցիչների ուսուցչամեթոդական, հետազոտական և ստեղծագործական հմտությունների զարգացմանը միտված նյութատեխնիկապես վերազինված ժամանակակից գերազանցության այս կենտրոնը, ներառում է ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության, տեխնոլոգիայի (ճարտարագիտություն և մաթեմատիկա ներառյալ), ինֆորմատիկայի լաբորատորիաները, գիտական միջոցառումների և վերապատրաստման ժամանակակից սրահը, մասնագիտական կողմնորոշման և նախնական փորձառության ձևավորման լսարանը: Գերազանցության կենտրոնի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված գործողությունների պլանի համաձայն: Մշտադիտարկման ընթացքում ներկաները եղան կենտրոնի համար նախատեսված տարածքում և ամրագրեցին, որ ընթացքում է լաբորատոր սարքավորումների ձեռքբերման գործընթացը: Կենսաբանության, քիմիայի տեխնոլոգիայի և ինֆորմատիկայի լաբորատորիաներում տեղակայված էին ծրագրի շրջանակներում ձեռքբերված լաբորատոր սարքավորումները, պարագաներն ու նյութերը: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի մասնագիտական խորհրդատու Կարեն Թռչունյանը բուհի ներկայացուցիչների հետ դիտարկեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռքբերված կենսաբանության և քիմիայի ուղղությամբ լաբորատոր սարքավորումներն ու պարագաները, դրանց համապատասխանությունը պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրերին, քննարկեց լաբորատոր սարքավորումների հնարավորությունները:
Նշենք, նաև որ դրամաշնորհային ծրագրի շրջանակում ինֆորմատիկայի և տեխնոլոգիայի լաբորատորիաների համար ձեռք էր բերվել համակարգչային սարքավորումներ և տեխնիկա, որը տեղակայված էր համապատասխան տարածքներում։ Համակարգչային սարքավորումների և տեխնիկայի ամբողջական դիտարկումը և դրանց համապատասխանությունը պայմանագրով սահմանված պայմաններին իրականացվեց ԿԾԿ ԾԻԳ-ի 1.3 բաղադրիչի ղեկավար Հ. Ղարիբջանյանի կողմից:
Հիշեցնենք, որ տարածքի համար նախատեսված կահույքը ձեռք էր բերվել ծրագրի նախորդ փուլերում: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի մասնագիտական խորհրդատու Նարեկ Հարությունյանի կողմից դիտարկվեց նաև դրամաշնորհային ծրագրի շրջանակներում աշխարհագրության լաբորատորիայի համար ձեռքբերված սարքավորումների ու պարագաների առաջին խմբաքանակը, դրանց համապատասխանությունը պայմանագրով սահմանված պայմաններին, լաբորատոր սարքավորումների և պարագաների մյուս խմբաքանակի մասով ծրագրի ղեկավարը նշեց, որ դրանք մատկարարման փուլում են:
Բուհի ներկայացուցիչները տեղեկացրեցին նաև, որ ֆիզիկայի ուղղությամբ լաբորատոր սարքավորումների ու պարագաների մի մասը մատակարարվել է և պահեստավորված է, մյուս խմբաքանակը մատակարարման փուլում է։
Ծրագրի ղեկավարը հավաստիացրեց, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեկնարկել են նաև ծրագրի շրջանակներում նախատեսված գերազանցության կենտրոնի ուսումնական մասի բովանդակության մշակում՝ վերանայվում են ԲՏՃՄ ոլորտի մասնագիտությունների կրթական ծրագրերի հետազոտական բաղադրիչները և ուսումնական պլանները:
‹‹Այս կենտրոնը կդառնա ռեսուրս կենտրոն ոչ միայն ուսանողների կրթության, այլև ուսուցիչների վերապատրաստման համար, ինչը նկատելի փոփոխություններ կբերի բնագիտական առարկաների դասավանդման գործում։
Իր տեսակով եզակի կենտրոնը հնարավորություն կտա արդյունավետորեն իրականացնել ուսուցում-աշխատանք-վերապատրաստում կապը՝ մանկավարժական տարբեր սերունդների հետ գործակցությամբ, կնպաստի ներկա և ապագա ուսուցիչների հետազոտական և ստեղծագործական բաղադրիչի բարելավմանը››,- ամփոփեց հանդիպումը Մ. Հարությունյանը։

 

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...