Նորություններ

Մշտադիտարկման այց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում

20.01.2025

Հունվարի 16-ին աշխատանքային այցով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վարազդատ Հովհաննիսյանի և ծրագրի համակարգող Կրթության վարչության ղեկավար, Տեսական մեխանիկայի և նյութերի դիմադրության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Անգին Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան ‹‹Ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման խելացի լուծումների ապահովումը և կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացումը՝ լաբորատոր փորձասարքերի համալրմամբ» ծրագրի շրջանակում հիմնվող ‹‹ՍՄԱՐԹԼԱԲ» կենտրոնի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի արդյունքում իրականացվել է Սարքերի ինտերնետ (IoT) լաբորատորիայի հիմնում, առկա լաբորատորիաներում որոշ փորձասարքերի համար համապատասխան տարածքի առանձնացում և կահավորում, Համակարգչային լսարանի հիմնում՝ անհրաժեշտ ծրագրային փաթեթների ապահովմամբ, Շինությունների տեղեկատվական մոդելավորման (ՇՏՄ-BIM. Building Information Modeling) մոտեցումների ներդրում համալսարանի կրթական ծրագրերում: Նշենք, որ ‹‹ՍՄԱՐԹԼԱԲ»-ի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված գործողությունների պլանի համաձայն: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները, ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցչի և բուհի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկեցին դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի ու համակարգողի ուղեկցությամբ մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամները եղան բուհի կողմից կահավորված ‹‹ՍՄԱՐԹԼԱԲ» լաբորատորիայի տարածքներում և և համակարգչային լսարանում։ Նշենք, որ դրմաշնորհային ծրագրի շրջանակում ձեռք էր բերվել համակարգչային տեխնիկա, որն ամբողջությամբ մատակարարված և տեղակայված էր համապատասխան տարածքներում։ Համակարգչային տեխնիկայի, տեսահաղորդակցության համակարգի ամբողջական դիտարկումը և դրանց համապատասխանությունը պայմանագրով սահմանված պայմաններին իրականացվեց ԿԾԿ ԾԻԳ-ի 1.3 բաղադրիչի ղեկավար Հ. Ղարիբջանյանի կողմից: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսված լաբորատոր սարքավորումների և պարագաների մի մասը արդեն իսկ ձեռք էր բերվել, դրանց մի մասը տեղակայված էր համապատասխան լաբորատոր տարածքներում, որոշ սարքավորումներ դեռ պահեստավորված էին, լաբորատոր սարքավորումների վերջին խմբաքանակի ձեռքբերման համար կազմակերպվել էր մրցույթ, և բուհի ներկայացուցիչների հավաստմամբ մրցույթի արդյունքները գնահատման փուլում են։ Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռքբերված լաբորատոր սարքավորումների և պարագաների դիտարկումը ԿԾԿ ԾԻԳ-ի մասնագիտական խորհրդատուի կողմից կդիտարկվի հաջորդ մշտադիտարկման ընթացքում, երբ բոլոր սարքվորումներն առկա կլինեն բուհում։
Դրամաշնորհային ծրագրի համակարգող Անգին Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ մեկնարկել են մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքները: Նա շեշտեց, որ ծրագրի արդյունքում իրականացվելու է շինությունների տեղեկատվական մոդելավորման (ՇՏՄ-BIM. Building Information Modeling) մոտեցումների ներդրում համալսարանի կրթական ծրագրերում:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...