Նորություններ

Մշտադիտարկում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում

17.01.2025

Հունվարի 15-ին աշխատանքային այցով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) էին «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԿԾԿ ԾԻԳ-ին ԵՊԲՀ-ի դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատուն՝ կարեն Թռչունյանը: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր: ԵՊԲՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կ. Ենկոյանը ներկայացրեց ՆՄՀ շրջանակներում հիմնվող Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայի ստեղծման ընթացիկ աշխատանքները: Նշենք, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ժամանակակից և հզոր ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա է ստեղծվում, որը միավորելով գերժամանակակից մանրադիտարկման, բջջային հաշվարկի, լրացված ու վիրտուալ իրականության առանձնահատկությունները, հնարավորություն կընձեռի համակողմանիորեն պատկերավորել գլխուղեղի բջջային ճարտարագիտությունը՝ համալրելով այն զգայական ներգրավվածությամբ: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի մասնագիտական խորհրդատու Կարեն Թռչունյանը բուհի ներկայացուցիչների հետ դիտարկեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռքբերված լաբորատոր սարքավորումներն ու պարագաները, դրանց համապատասխանությունը պայմանագրով սահմնաված տեխնիկական բնութագրերին, քննարկեց լաբորատոր սարքավորումների հնարավորությունները: Գիտական թիմը ներկայացրեց ծրագրի շրջանակում ձեռք բերված լաբորատոր սարքավորումները, որոնք օժտված էին գլխուղեղի բջիջների ստատիկ և դինամիկ «5D» պատկերման, դեղի, բջջի կամ ներմուծված այլ մասնիկի «առաքումը» գլխուղեղ վիզուալիզացնելու հնարավորությամբ: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցչի և բուհի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկեցին դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Ներկաներն ամրագրեցին, որ կենտրոնի համար նախատեսված տարածքի ընտրությունը կատարվել է , հաստատվել է նաև նախագիծը և վերանորոգման, վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Հիշեցնենք, որ դրամաշնորհային ծրագրի շրջանականում ձեռք բերված համակարգչային, տեսահաղորդակցության համակարգի, ինչպես նաև լրացված և վիրտուալ իրականության սարքավորումները դիտարկվել էին նախորդ մոնիտորիգային այցի շրջանակում: Հավելենք, որ ստեղծվող կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով, դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, իրականացվում է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Կ. Ենկոյանը նշեց, որ ծրագրի շրջանակում մեկնարկել են "PhD in Neuroscience" նոր ասպիրանտական ծրագրի մշակման և ներդրման աշխատանքները:
‹‹Այսպիսի հնարավորություններով օժտված լաբորատորիայի ստեղծումը կնպաստի ոլորտի թիրախային հետազոտությունների իրականացմանը››, - հավելեց պրոռեկտորը:


 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...