Նորություններ

Օպտիկական միկրոհամակարգերի կենտրոնի տեսլականը ներկայացվեց Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողովում»

16.12.2024

Դեկտեմբերի 7-ից ԵՊՀ-ում մեկնարկել է Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողովը», որը ամփոփվելու է դեկտեմբերի 15-ին Ծաղկաձորում:
Գիտաժողովի նպատակն է խթանել գիտության զարգացումը, ամրապնդել միջգիտակարգային կապերը և ներկայացնել գիտական նոր ձեռքբերումները: Սա բացառիկ հնարավորություն է գիտնականների համար միասին քննարկելու նոր գաղափարներ, խթանելու գիտական ոլորտի զարգացումը և ընդլայնելու համագործակցության սահմանները:
Գիտության զարգացմանն միտված այս կարևոր միջոցառմանը իր ակտիվ մասնակցությունն ունի Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան, որն ստեղծվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնի ստեղծում» ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Ամենամյա ամփոփիչ գիտաժողովի ընթացքում «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնի ստեղծում» ծրագրի ղեկավար Մուշեղ Ռաֆայելյանը հանդես է եկել զեկուցմամբ և ներկայացրել ստեղծվող Օպտիկական միկրոհամակարգերի կենտրոնի հնարավորությունները, «Օպտիկա և ֆոտոնիկա» նոր մագիստրոսական ծրագրի առավելությունները, կիսվել գիտական համայնքի հետ կենտրոնի տեսլականով և խոսել գիտաժողովի կարևոր նշանակության մասին:
Ծրագրի ղեկավարի հավստմամբ, գիտաուսումնական կենտրոնը համալրված է լինելու ժամանակակից օպտիկական և օպտոէլեկտրոնային սարքերի միկրոմշակման, դրանց միջոցով կենսաօպտիկայի, տեղեկատվության մշակման ու հեռահաղորդակցության ոլորտներում բարձր տեխնոլոգիական միկրոհամակարգերի պատրաստման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով և նպաստելու է կրթության ու հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը։ Մ. Ռաֆայելյանը փաստել է նաև, որ ծրագրի նպատակներից է ամբողջ աշխարհի գիտնականների համար ստեղծել հարթակ՝ ներկայացնելու օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառում վերջին հետազոտությունների արդյունքները։
«Ամենամյա ամփոփիչ գիտաժողովի» մասին տեսանյութը ՝հասանելի է վերոնշյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=Nn6jrXK6D7g
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...