Նորություններ

Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ ամփոփել է մայրաքաղաքային և մարզային այցերը

08.10.2024

Հոկտեմբերի 3-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը ամփոփիչ հանդիպում է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատու Աննա Մալխասյանը, ՀԲ Հայաստանի գրասենյակի սոցիալական ծրագրերի ավագ պատասխանատու՝ Սոնյա Մսրյանը:
Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ՀԲ թիմի կողմից իրականացված այցերի ամփոփումն էր, դիտարկված ենթակառուցվածքների հետ կապված որոշ հարցերի, ինչպես նաև ծրագրի շրջանակում իրականացված գործողությունների քննարկումը:
ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը կարևորեց այս ժամանակահատվածում մեկնարկած և իրականացված աշխատանքների արդյունքների ամփոփումը: Գ. Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց միջազգային, գործընկերներին շարունակական աջակցության համար: ՀԲ ներկայացուցիչը նշեց, որ տպավորված են այցերից և կատարված աշխատանքից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան միկրոծրագրերի իրականացման գործընթացին, մասնավորապես քննարվեցին նորաստեղծ նախակրթարաններին և ստեղծված խաղահրապարակներին առնչվող որոշ հարցեր: Անդրադարձան իրականացված այցերին և նշեցին , որ տպավորված են նորաստեղծ նախարթարաններով: Քննարկման տիրույթում էր նաև վարկային ծրագրով նախատեսվող 4 ավագ դպրոցներում հիմնանորոգման/կառուցման աշխատանքներին առնչվող որոշ հարցեր: ՀԲ ներկայացուցչի կողմից հնչեցին Կրթության Կառավարման և Տեղեկատվական Համակարգի (ԿԿՏՀ) բարելավման նպատակով իրականացված գործողություններին առնչվող մի շարք հարցեր: ՀԲ ներկայացուցիչը փաստեց, որ տպավորված են մարզային մի շարք դպրոցներում արդեն գործող բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներով:
Քննարկվեցին նաև բարձրագույն կրթության ոլորտում «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Շիզուկա Կոնիմոտոն ձս մեկ անգամ շեշտեց , որ այցերն ՃՇՀԱՀ BIM լաբորատորիա և ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոն շատ տպավորիչ են եղել: Մեկ անգամ ևս շեշտադրվեց ՆՄՀ-ի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհների կարևորությունը, քանզի դրանք ուղղվում են բուհերում նորարարական և զարգացման ծրագրերի իրականացմանը՝ նպաստելով կրթության արդիականության, համապատասխանության, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...